Այսօր Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստ:
Նիստի օրակարգում ընդգրկված էր «ԹԻՄ» ՍՊ ընկերության ՀՀ տարածքում հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստանալու դիմումի վերաբերյալ հարցը:
Ներկայացնելով հարցը, Հանձնաժողովի իրավաբանական բաժնի պետը նշել է, որ Ընկերության կողմից չեն ներկայացվել պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերից դիմումատուի հիմնադիր փաստաթղթերի պատճենները և ֆինանսական աղբյուրները հիմնավորող փաստաթղթերը, որոշ փաստաթղթեր եղել են ոչ հայերեն լեզվով, հակասելով «Լեզվի մասին» ՀՀ օրենքին և այլն: Քննարկելով դիմումը ակնհայտ է եղել, որ ներկայացված գործարար ծրագիրը հնարավորություն չի տալիս հստակ և ամբողջական պատկերացում կազմել մատուցվելիք ծառայությունների և պլանավորված աշխատանքների, Ընկերության առջև դրված խնդիրների, դրանց հաղթահարման ուղիների, ինչպես նաև նպատակների և դրանց հասնելու միջոցների վերաբերյալ:
Միևնույն ժամանակ, նշելով, որ ներկայացված փաստերի առկայության դեպքում՝ համաձայն ՀՌՀ և Լիցենզավորման մասին օրենքների, ինչպես նաև Հանձնաժողովի «Հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզավորման կարգը հաստատելու մասին» թիվ 51-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթների դիմումը ենթակա է մերժման:
Նիստին ներկա Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ Հանձնաժողովի կողմից ներկայացված բոլոր դիտողությունները ընդունելի են:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01