ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախումբը շնորհավորական նամակ է ուղարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահին Արցախի անկախության 25-րդ տարեդարձի առթիվ: Շնորհավորական նամակը ստորագրել են ԱՄՆ կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնեն, Ռոբերտ Դոլդը, Ջեքի Սփայերը, Դեյվիդ Վալադաոն, Ադամ Շիֆը և Դեյվիդ Թրոթը:
«ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի անունից մենք գրում ենք շնորհավորելու ձեզ և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդին սեպտեմբերի 2-ին անկախության 25-րդ տարեդարձի առթիվ: Այս պատմական օրը կարևոր հիմնաքար է սեփական ինքնորոշման ու անկախության իրավունքը պաշտպանելու Արցախի պայքարում:
Քառորդ դար առաջ Ձեր ժողովուրդը բարձրացրեց իր ձայնը հանուն ազատության և արժանապատվության` հռչակելով ինքնիշխան և անկախ պետություն կառուցելու իր մտադրությունը: Հաղթահարելով խորհրդային համակարգի ճնշումներն ու Ադրբեջանի ռազմական ագրեսիան` 1991 թվականին Հանրապետության հիմնումը դարձավ ազատության, ժողովրդավարության և խաղաղության հիմնարար սկզբունքների վկայությունը:
Չնայած շարունակվող բռնություններին և սպառնալիքներին` տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը շարունակեց ապացուցել իր հստակ հանձնառությունն այս համամարդկային սկզբունքներին: Մենք ողջունում ենք ձեր ժողովրդին հետևողականորեն ազատ և անկախ ընտրություններ անցկացնելու, ինչպես նաև ժողովրդավարական կառավարման և օրենքի գերակայության հարցում ունեցած ձեր հանձնառության համար:
Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ Արցախի տնտեսության և ժողովրդավարության շարունակական զարգացմանը: Մենք նաև դատապարտում ենք Արցախի ժողովրդի դեմ ապրիլի սկզբին Ադրբեջանի վերջին ագրեսիան, որի հետևանքով տուժեցին հարյուրավոր զինվորականներ և քաղաքացիական անձինք: Մենք շարունակում ենք լիահույս մնալ, որ ղարաբաղյան հակամարտությունը կունենա խաղաղ հանգուցալուծում, և գնահատում ենք ձեր անսասան ձգտումը տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատման հարցում:
Մենք կշարունակենք աջակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և կոչ ենք անում պաշտոնապես ճանաչել Արցախի անկախությունը»:
15:30
14:13
14:03
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44