Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա որոշմամբ մի շարք տնտեսվարողների համար գազի սակագինը կբարձրանա միջինը 4.5%-ով: Սակայն չի բարձրանա քաղաքացիների համար սահմանված 139 դրամ սակագինը: Նույնը կմնա նաև սոցիալապես անապահով բնակիչների համար սահմանված սակագինը՝ 100 դրամը։ Ըստ ՀԾԿՀ ներկայացրած «Գազպրոմ Արմենիայի» գազի սակագների վերանայման հայտի, պետք է բնակիչների համար սահմանվեր գազի միասնական սակագին 135,9 դրամ, սոցիալապես անապահովների համար գործող մատչելի սակագինն էլ պետք է հանվեր։ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը առաջարկել էր գազի գնի ընդհանուր բարձրացում՝ 1000 խմ գազի միջին սակագինը հասցնելով 283 դոլարի: ՀԾԿՀ-ն էլ, առաջնորդվելով իր հաշվարկներով, առաջարկեց 266․7 դոլար՝ ներկայիս գործող 255 դոլարի փոխարեն։ «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանն իր ելույթում պնդեց, որ 1000 խորանարդ մետրի համար, պետք է սահմանվի ոչ պակաս, քան 275 դոլար: Քննարկման արդյունքում հաստատվեց ՀԾԿՀ առաջարկած տարբերակը, որի հետևանքով սակագնի բարձրացում կլինի միայն տնտեսվարողների համար։ Հանձնաժողովը որոշեց նաև անփոփոխ թողնել բնակչությանը վաճառվող գազի սակագինը։ «Գազպրոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը պատասխանելով լրագրողների հարցին, նշեց որ գնի բարձրացումը նախատեսված էր ոլորտի զարգացման համար, որը չընդունվեց. «Ինչ-որ բաներ զարգացման տեմպերի հետ կապված և ասենք որոշ խնդիրներ կդանդաղեն, բայց անվտանգությունը, խոստանում եմ, որ ձեր վրա չի ազդելու»: Վերջինիս խոսքով, իրենց նախագծով սահմանված էր, որ 2020 թվականի հուլիսի 19-ից կգործելու էին նոր սակագները բոլորի համար, բացի ջերմատներից, որոնց համար պետք է գործեր օգոստոսի մեկից։ Հետևաբար, քանի որ «Գազպրոմ Արմենիայի» հայտը ամբողջությամբ չի բավարարվել, արդեն հուլիսի 19-ին 1000 աշխատակցիկրճատման կարիք կլինի, որպեսզի այդ ֆինանսական բացը փակվի։ Ըստ Հրանտ Թադևոսյանի, հիմնական կրճատումները կլինեն հսկիչների կազմից, որոնց թիվը կլինի 700-800 հոգի։
18:02
17:03
16:45
15:38
15:25
12:56
12:43
12:33
12:14
11:43
11:28
11:15
10:45
10:23
10:03
09:39
17:33
16:22
12:04
10:03
12:43 23.06.25
16:45 23.06.25
15:25 23.06.25
09:39 23.06.25
10:03 23.06.25
11:15 23.06.25
12:33 23.06.25
10:45 23.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03