Գեղարքունիքի մարզի որոշ համայնքներում երկու օր շարունակ տեղացած կարկուտը լուրջ վնասներ է հասցրել գյուղատնտեսությանը։ Կարկտի հետևանքով բավականին լուրջ վնասներ են կրել մարզի Շողակաթ և Հայրիվանք համայնքները, ինչպես նաև Ջիլ բնակավայրը։ Շողակաթի համայնքապետ Սուլիկո Շուշանյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ երկու օրվա ընթացքում կարկուտը գրեթե 100%-ով վնասել է բերքը։ «Մոտ հիսուն հեկտար տարածք ունեցող ծիրանի այգիները ոչնչացրել է կարկուտը, պտղատու այգիներ են վնասվել։ Ցանքատարածությունները, խոտարքները, տնամերձ այգիները, ամեն ինչ փչացրել է։ Տանձի, խնձորի, ծիրանի, սալորի և կեռասի բերքը ամբողջապես ոչնչացել է։ Իսկ տնամերձ հողամասերում էլ վնասվել են այն մշակաբույսերը, որոնք ցանել են մարդիկ՝ կարտոֆիլ, լոբի։ Ցորենի և գարու ցանքատարածություններն էլ են վնասվել»,- տեղեկացրեց համայնքնապետը։ Նրա խոսքով, համայնքում հատվածներ կան, որ բերքը 100%-ով է ոչնչացել, հատվածներ էլ կան՝ 70%-ով։ «Բայց չկա հատված, որ վնաս կրած չլինի, մի տեղ մի քիչ շատ է խփել, մի տեղ՝ ավելի քիչ։ Դե համատարած չի խփում կարկուտը, տեղ-տեղ է խփում։ Օրինակ, Ջիլում լոբու և կարտոֆիլի բերքը 80%-ով ոչնչացել է։ Շորժայում (Շողակաթի հին անունն է) հիմնականում այգիներն ու ցանքատարածություններն են վնասվել, ցորենի ու գարու բերքն է վնասվել»,- նշեց Շուշանյանը։ Նրա խոսքով, Շորժայում կարկտի հետևանքով սատկել է նաև 10 գլուխ ոչխար, կենդանիները դաշտում են մնացել և կարկտի ժամանակ սատկել են։ Հայրավանքի համայնքապետ Սասուն Համբարձումյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ մոտավորապես 40 րոպե տեղացած կարկուտը հողին է հավասարեցրել գարու և ցորենի դեռևս հասկ չդարձած ծիլերը։ «Ամբողջ համայնքի տարածքով համատարած կարկուտ է տեղացել, դեռ հաշվարկներ չենք կատարել՝ որքան վնաս է կրել համայնքը, բայց գարու ու ցորտենի դաշտերը կարկուտն ամբողջությամբ «հնձեց»։ Իսկ պտղատու ծառերի ու մյուս մշակաբույսերի վնասներ կարելի է ասել չեն եղել, քանի որ կարտոֆիլը դեռ չի ծլել, ծառերն էլ դեռ պտուղ չունեն»,- ասաց նա։ Գեղարքունիքի մարզպետարանից մեզ հայտնեցին, որ կարկտի պատճառած վնասների մասին կխոսեն երկուշաբթի օրը, երբ վնասը գնահատող համայնքային հանձնաժողովները ուսումնասիրություն անցկացնեն և տվյալներ հաղորդեն։ «Հանձնաժողովները պետք է ուսումնասիրություններ անցկացնեն այն համայնքներում, որտեղ կարկուտ է տեղացել, և ըստ այդմ հասկանան՝ արդյո՞ք համայնքը համարվում է կարկտից տուժած, թե՝ ոչ»,- ասացին մարզպետարանից։ Հարցին՝ արդյո՞ք մարզը հակակարկտային կայան չունի, մարզպետարանից պատասխանեցին՝ ոչ. «Մարզը տիրույթ, այսինքն՝ հարթ մակերես չունի, որը մեկ կայանը կկարողանա ծածկել և այդ պատճառով մի քանի կայանի անհրաժեշտություն կա։ Հարցը մարզպետարանի ուշադրության կենտրոնում է, դիմում է ներկայացվել կառավարություն»։
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44