Փհենյանը Վաշինգտոնին նախազգուշացնում է, որ Կորեական թերակղզում նոր պատերազմը կարող է հանգեցնել ԱՄՆ ոչնչացմանը: Այս մասին նշված է շաբաթ՝ Կորեական պատերազմի սկզբի 70-ամյա տարելիցի նախաշեմին Մոսկվայում Հյուսիսային Կորեայի դեսպանատնից ՏԱՍՍ-ի ստացած հաղորդագրության մեջ:
Դիվանագիտական ներկայացուցչությունից նշել են, որ ԱՄՆ-ն տասնամյակներ շարունակ Կորեական թերակղզում պատերազմից դասեր քաղելու փոխարեն, նախաձեռնել է նոր թշնամական ակցիաներ:
«Այսպես՝ այս տարի ամերիկյան զինվորականությունը Հարավային Կորեայում եւ նրա հարակից գոտիներում ծավալում է ամեն տեսակի զորավարժություններ, որոնց գլխավոր նպատակն է արտասահմանից եւ մայրցամաքային հատվածից ամերիկյան զինված ուժերի տեղափոխումը եւ տեղակայումը Կորեական թերակղզում եւ Հյուսիսային Կորեային արագ հարված հասցնելը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Սրա հետ կապված դեսպանատնից հիշեցրել են, որ Հյուսիսային Կորեան այսօր ունի ռազմավարական նշանակության հրթիռներ եւ միջուկային զենք, «որոնք կարող են անգթորեն պատժել նրանց, ովքեր կհամարձակվեն իր վրա ձեռք բարձրացնել՝ մոլորակի որ անկունում էլ գտնվելիս լինեն»: «Կորեական պատերազմի նոր գալարը մարդկության պատմության մեջ կգրանցի առանձնահատուկ սենսացիոն իրադարձություններ, ինչը վերջ կդնի եւս մի կայսրության, որի անունն է ԱՄՆ»,- հայտարարել են դիվանագիտական ներկայացուցչությունից:
Կորեական պատերազմը տեւել է 1950 թվականի հունիսի 25-ից 1953 թվականի հուլիսի 27-ը: Կորեական թերակղզու հարավում կենտրոնացած ազգայնականների կողմում հանդես է եկել ամերիկյան զորքը: Թերակղզու հյուսիսում կոմունիստներին աջակցել են չինացի կամավորները: Պատերազմն ավարտվել է զինադադարի ստորագրմամբ: Հյուսիսային Կորեան եւ Հարավային Կորեան տեխնիկապես մինչեւ հիմա պատերազմական իրավիճակում են:
18:02
17:03
16:45
15:38
15:25
12:56
12:43
12:33
12:14
11:43
11:28
11:15
10:45
10:23
10:03
09:39
17:33
16:22
12:04
10:03
12:43 23.06.25
16:45 23.06.25
15:25 23.06.25
09:39 23.06.25
10:03 23.06.25
11:15 23.06.25
12:33 23.06.25
10:45 23.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03