ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են Գեղարքունիքի մարզում կատարված բնակարանային գողության և գողության փորձի դեպքերը: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 30-ամյա տղամարդը, գործով չպարզված անձի հետ նախնական համաձայնությամբ, 2019թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, դիմակավորված և ձեռնոցներով, ապօրինի մուտք են գործել Երևան քաղաքի բնակչին պատկանող՝ Բերդկունք համայնքում գտնվող տան բակ: Երբ ցանկացել են կացնի միջոցով բացել տան պատշգամբի դուռը, միացել է անվտանգության ձայնաազդանշանային համակարգը, և վերջիններս, իրենց կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունը ավարտին չհասցնելով, դիմել են փախուստի: Բացի այդ, նշված բնակարանից փախուստի դիմելուց հետո՝ նույն օրը՝ ժամը 02:40-ի սահմաններում, վերջիններս դանակի գործադրմամբ բացել են Հայրավանք համայնքում գտնվող տան պատուհանը, գործով չպարզված անձը ապօրինի մուտք է գործել ներս, վերցրել է տեսաձայնագրող սարքը, որը դրսում կանգնած 30-ամյա տղամարդը տեղափոխել է «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան՝ այդ կերպ հափշտակելով նշված սարքը: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 30-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի (գողության փորձ) 3-րդ մասի 1.1-րդ կետով և 177-րդ հոդվածի (գողություն) 3-րդ մասի 1.1-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: 30-ամյա տղամարդու մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան, իսկ վերջինիս հետ նախնական համաձայնության եկած ու գործով չպարզված անձի կամ անձանց մասն անջատվել է, առանձնացվել առանձին վարույթում, որով նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44