Հունիսի 20-ին «Հայրենիք» կուսակցության կենտրոնական գրասենյակում կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպումներ է ունեցել կուսակցության նորագիր անդամների և համակիրների հետ, որոնց ընթացքում տրվել են համաճարակի սպառնալի տարածման պատճառների, երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական իրավիճակի գնահատականները, ներկայացվել է պետական կառավարման խորացող համակարգային ճգնաժամի հաղթահարման ուղիները, քննարկվել են կուսակցության գաղափարական-քաղաքական սկզբունքներն ու արժեքները հասարակության բոլոր շերտերին հասցնելու նպատակով իրականացվող քարոզչական աշխատանքներին մասնակցության գործնական հարցեր: Անհատական և խմբային ձևաչափերով անցկացված բազմաթիվ հանդիպումները, որոնց մասնակցել են Երևանից և տարբեր մարզերից, անցել են աշխույժ, անկաշկանդ մթնոլորտում` հնարավորություն ընձեռելով մասնակիցներից յուրաքանչյուրին հայտնելու իր կարծիքն ու առաջարկները ներկա վարչախմբի ձախորդ կառավարման աղետալի հետևանքները չեզոքացնելու, Հանրապետությունը կայուն զարգացման հուն տեղափոխելու վերաբերյալ: Կուսակցության նախագահն ընդգծել է` Մենք ունենք իշխանափոխության ճանապարհային քարտեզ, սակայն իշխանության գալն ինքնանպատակ չէ, առանցքայինը պետության և հասարակության շահի ապահովումն է։ Սպառված և ժողովրդի սթափ դատող մեծամասնության վստահությունը մսխած ներկայիս վարչախումբը պետք է հեռանա անցնցում ճանապարհով` գիտակցելով, որ անհեռանկար և վտանգավոր է հասարակության իրական սպասումները նենգափոխել իբրև թիրախ ընտրված առանձին անձանց քրեական հալածանքներով և աղմկոտ ու ցուցադրական դատավարություններով: Մեր ժողովրդի և Հանրապետության անվտանգության, կայունության, առաջադիմության հիմքերը մենք պետք է կառուցենք ուղենիշ ունենալով իրավունքի գերակայությունն ու ժողովրդավարությունը, այլ ոչ թե գրգռելով այլատյացությունը, թշնամացնելով մարդկանց, առճակատելով հին ու նոր սերունդները, ինչը դիվական մոլեռանդությամբ արդեն երկու տարի անում են գործադիր իշխանության ղեկավարը և նրա արբանյակները։
Հանդիպումների ընթացքում հնչել են տեսակետներ գաղափարակից մյուս քաղաքական ուժերի հետ համաքայլ առաջ ընթանալու, հեղինակավոր մտավորականների, գիտնականների, լրագրողների, պետական ու քաղաքացիական գործիչների աջակցությամբ գործելու անհրաժեշտության մասին:
Ինչպես հայտնեցին «Հայրենիք» կուսակցության խորհրդից, ամեն օր հարյուրավոր մարդեկ են դիմում կուսակցության շարքերը համալրելու խնդրանքով:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01