Անտրամաբանական է, որ մի կողմից իշխանությունները ստեղծում են սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով, այնտեղ ընդգրկում են բազմաթիվ մարդկանց, տեղի են ունենում քննարկումներ, եւ դրան զուգահեռ այլ գործընթաց է տեղի ունենում: Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:
«Ինչ իմաստ ունի այդքան ռեսուրս ծախսել սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի վրա, եթե դուք լրիվ այլ գործընթաց եք կազմակերպում: Նույնկերպ ի՞նչ իմաստ ունի 7 մլրդ դոլար ծախսել հանրաքվեի հակաօրինական գործողության վրա, եթե կարող էիք այն նույն հակաիրավական գործողություններով ԱԺ-ում սահմանադրական փոփոխություններ անել: Ի՞նչ իմաստ ուներ դիմել Վենետիկի հանձնաժողով կարծիքի, եթե մինչ այդ կարծիքի ստացումը դուք ԱԺ-ում նախաձեռնելու էինք սահմանադրական փոփոխություններ»,ասաց նա: Անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի կարծիքին, ԼՀԿ-ի պատգամավորն ասաց. «Վենետիկի հանձնաժողովն ասում է, որ եթե լեգիտիմ նպատակ ունեք բոլոր ՍԴ դատավորներին բերելու ընդհանուր հավասար դաշտ, անցումային շրջան ապահովեք եւ կիրառեք, իսկ այս նախագծով այդ շրջանը չկա, միանգամից 12 տարուց ավելի պաշտոնավարած դատավորները դուրս են գալիս: Դատավորների անփոփոխելիության սկզբունքը այն է, որ մի իշխանություն չկարողանա նույն դատարանում մեծ թվով դատավորներ նշանակել: Հիմա եթե միանգամից երեք դատավորների են նշանակելու նոր իշխանությունները, վտանգ կա, որ բոլորը նույն իրավամտածողությունը պետք է ունենա, եւ բալանսը կորչում է, իրվական պետության տրամաբանությունն է կորչում, իշխանությունների տարանջատման սկզբունքն է խաթարվում»,-ասաց Տարոն Սիմոնյանը: Նա նկատեց, որ ի սկզբանե այն թիրախը, որ դրել էր քաղաքական մեծամասնությունը, այդ նպատակին չեն հասնում, որովհետեւ այս նախագծով Հրայր Թովմսյանը շարունակելու է պաշտոնավարել ՍԴ-ում:
Դիտարկմանը, որ այստեղ կա շահերի բախում, որ եթե ԱԺ-ն դիմի ՍԴ-, կստացվի, որ ՍԴ-ն պետք է որոշի իրեն վերաբերող փոփոխությունների սահմանադրականությունը, Տարոն Սիմոնյանն ասաց, որ Վենետիկի հանձնաժողովն այդ հարցին էլ է անդրադարձել նշելով, որ ՍԴ-ն իր որոշումը կայացնելիս պետք է խուսափի շահերի բախմամբ պայմանավորված որեւէ որոշաման արտահայտումից. «Այսինքն այն, որ ԱԺ-ն պետք է նախագիծն ուղարկի ԱԺ, դա իմպերատիվ պահանջ է, բայց նաեւ պահանջ է, որ ՍԴ-ն շահախնդիր որոշում չկայացնի»:
News.am
15:38
15:25
12:56
12:43
12:33
12:14
11:43
11:28
11:15
10:45
10:23
10:03
09:39
17:33
16:22
12:04
10:03
18:34
16:32
15:58
12:43 23.06.25
10:03 23.06.25
09:39 23.06.25
11:15 23.06.25
10:45 23.06.25
12:14 23.06.25
10:23 23.06.25
11:28 23.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03