«Ցանկացած առիթով, երբ մենք փորձում ենք Սահմանադրական դատարանից դուրս տեսնված խնդիրների թնջուկը բացել և այն հաղթահարել, չգիտես ինչու, ընդդիմությունն այն որակում է՝ որպես հակապետական քայլ: Ընդ որում, երբ դա փորձում էինք անել հանրաքվեի միջոցով, նույն որակավորումներն էին հնչում: Այն ժամանակ էլ կարծիքներ կային, որ լավագույն տարբերակն ԱԺ-ում որոշում կայացնելը կլինի»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ԼՀԿ-ի և ԲՀԿ-ի հայտարարություններին, թե ՍԴ-ի վերաբերյալ նախագիծը հակասահմանադրական է, ուստի արտահերթ նիստին չեն մասնակցելու: Ըստ Լիլիթ Մակունցի, ուրախ կլիներ, եթե ընդդիմության այն ներկայացուցիչները, որոնք նման կարծիք են հնչեցրել, ներկա լինեին նիստին և իրենց դիրքորոշումը հայտնեին քաղաքացիներին: 168.am-ի դիտարկմանը, որ կոնկրետ ԲՀԿ-ն հայտարարել է, որ չկա քաղաքական բանավեճ, այդ պատճառով էլ չեն պատրաստվում իրենց ասելիքը նիստին մասնակցելու միջոցով հայտնել, Լիլիթ Մակունցը նկատեց՝ բանավեճը ստեղծվում է այն ժամանակ, երբ ընդդիմության ներկայացուցիչները գտնվում են դահլիճում և հնչեցնում են հակառակ տեսակետ: «Իրենք այստեղ չեն և չեն կարող հնչեցնել իրենց տեսակետը: Շատ ուրախ կլինեինք, եթե ընդդիմությունը՝ ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն, ներկա գտնվեին և իրենց տեսակետը հայտնեին, թե այս իրավիճակը հաղթահարելու համար ընդդիմությունն ինչ է մտածում: Իհարկե, մեզ միշտ հետաքրքրում է ընդդիմության, քաղաքացիական հասարակության կարծիքը, նաև միջազգային գործընկերոջ կարծիքը, որի հետ խորհրդակցելու արդյունքում էլ ԱԺ է ներկայացվել այն նախագիծը, որը ներկայացվել է»,- հավելեց Լիլիթ Մակունցը: Հարցին, եթե պետք է չսպասեին Վենետիկի հանձնաժողովի կարծիքին, ինչո՞ւ էին դիմել այդ կառույցին, Լիլիթ Մակունցը պատասխանեց, որ Վենետիկի հանձնաժողովի կարծիքից մեջբերում անելիս պետք է հստակ լինի ամեն ինչ, որի արդյունքում էլ կստացվի հետևյալ միտքը. ընդհանուր առմամբ Վենետիկի հանձնաժողովը դրական գնահատելով այն մոտեցումները, որ անհրաժեշտ են լուծումներ, ընդգծել է, որ պետք է հաշվի առնվեր նաև իրենց այն առաջարկը, ըստ որի՝ նախատեսվում էր անցումային փուլ: «Վենետիկի հանձնաժողովն ափսոսանք է հայտնել, որ այդ անցումային փուլի հատվածը մենք չենք ներառել մեր նախագծում: Այդ հատվածը չենք ներառել, որովհետև նախ՝ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը խորհրդատվական կարծիք է, և այն պարտադիր բնույթ չի կրում: Այս մասին նշված է հենց այն եզրակացության մեջ, որը հրապարակվել է: Բացի այդ, այնտեղ նաև նշվում է, որ ՀՀ իշխանություններն իրավիճակը գնահատում են, ըստ այդմ էլ պետք է որոշումներ կայացնեն նաև անցումային փուլի տևողության առումով: 2018 թվականին, երբ ըստ էության ՍԴ նախագահ ունեցավ, այդ օրվանից անցումային փուլը սկսված է»,- ասաց Լիլիթ Մակունցը:
168.am
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44