Երեխաների հանդեպ բռնության կանխարգելման մասին գլոբալ զեկույցը կոչ է անում պետություններին՝ ավելին անել և նախազգուշացնում է կորոնավիրուսի «խորը ազդեցության» մասին։ Աշխարհի երեխաների կեսը կամ գրեթե 1 միլիարդ երեխա ենթարկվում է ֆիզիկական, սեռական, հոգեբանական բռնության՝ ստանալով վնասվածքներ, հաշմանդամություն ձեռք բերում կամ մահանում, որովհետև պետությունները ձախողել են հետևել հաստատված ռազմավարությանը՝ նրանց պաշտպանելու համար։ Այս մասին է խոսվում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի` Երեխաների հանդեպ բռնության հարցերով հատուկ ներկայացուցչի և «Վե՛րջ բռնությանը» համագործակցության կողմից հրապարակված նոր զեկույցում։ «Երեխաների հանդեպ բռնությանը երբեք որևէ արդարացում լինել չի կարող», - նշել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրիեսուսը (Dr Tedros Adhanom Ghebreyesus): Այն կանխարգելու համար մենք ապացուցահեն գործիքներ ունեք և կոչ ենք անում բոլոր պետություններին՝ կիրառել դրանք։ Երեխաների առողջությունը պաշտպանելն ու բարօրությունը պահպանելը առանցքային դեր ունեն մեր հավաքական առողջությունը պաշտպանելու և բարօրությունը պահպանելու համար թե՛ այսօր, և թե՛ ապագայում»: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամից հայտնում են, որ երեխաների հանդեպ բռնության կանխարգելման գլոբալ դրությունը 2020թ․ զեկույցն իր տեսակի մեջ առաջինն է, որ ներկայացնում է 155 երկրում գրանցված առաջընթացը «INSPIRE» ծրագրի շրջանակում, որը 7 ռազմավարությունների շարք է՝ երեխաների հանդեպ բռնությունը կանխարգելելու և երեխաների հանդեպ բռնությանը արձագանքելու համար։ Զեկույցը այս ուղղությամբ իրականացվող քայլերի խթանման հստակ անհրաժեշտություն է տեսնում բոլոր երկրներում։ Թեև գրեթե բոլոր երկրներում (88%) անհրաժեշտ օրենքներ կան երեխաներին բռնությունից պաշտպանելու համար, կեսից էլ պակաս երկիր (47%) է նշել, որ դրանք խստորեն կիրառվում են։ Զեկույցում առաջին անգամ են տվյալներ ներկայացվել աշխարհում 18 տարին չլրացած երեխաների շրջանում տեղի ունեցած սպանությունների վերաբերյալ․ նախորդ գնահատականները ներառում էին նաև 18-19 տարեկանների մասին տվյալներ։ Ըստ զեկույցի, 2017 թվականին շուրջ 40 000 երեխա սպանության զոհ է դարձել։ «Երեխաների հանդեպ բռնությունը մի՛շտ է եղել, իսկ հիմա ամեն ինչ կարող է վատթարանալ», - նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը: «Ինքնամեկուսացման, դպրոցների փակման և շարժման սահմանափակումների պատճառով չափազանց մեծ թվով երեխաներ են մնացել բռնարարների կողքին՝ զուրկ լինելով անվտանգ վայրերից, ինչպիսին դպրոցն է։ Անհրաժեշտ է մեծածավալ ջանքեր գործադրել թե՛ այս ժամանակահատվածում, և թե՛ դրանից հետո՝ երեխաներին պաշտպանելու համար, այդ թվում՝ առաջնային դեր հատկացնելով սոցիալական ծառայության աշխատողներին և ամրապնդելով երեխաներին տրամադրվող աջակցության թեժ գծերը»: Ընդհանուր առմամբ առաջընթացն անհավասար է։ «INSPIRE» ծրագրի ռազմավարություններից միայն մեկի՝ գրանցման միջոցով դպրոց ընդունվելու գործարկումով է պայմանավորված ամենամեծ առաջընթացը։ Այսպես՝ երկրների 54% -ը զեկուցել է, որ այս եղանակով հայտնաբերվել է կարիքավոր երեխաների բավականին մեծ թվաքանակ: 32% -ից 37% երկրներում բռնության զոհ դարձած երեխաները կարող են օգտվել աջակցություն տրամադրող ծառայություններից։ Միևնույն ժամանակ, երկրների 26% -ն է տրամադրել ծնողներին և խնամակալներին ուղղված աջակցության ծրագրեր։ Պետությունների 21% -ը ծրագրեր է իրականացրել վնասակար վարքագծերը փոխելու համար, իսկ 15% -ը փոփոխություններ է իրականացրել երեխաների համար անվտանգ վայրեր ապահովելու նպատակով: Չնայած որ երկրների մեծամասնությունը (83%) գործողությունների ազգային ծրագրեր և քաղաքականություն ունի, դրանց միայն 21% -ն է ամբողջությամբ ֆինանսավորվում կամ չափելի (թվային) թիրախներ ունի։ Ֆինանսավորման բացակայությունը, ոչ բավարար մասնագիտական հենքի հետ մեկտեղ, նպաստող հավանական հանգամանքներ են և ծրագրերի իրականացման դանդաղ ընթացքի պատճառ։ Կորոնավիրուսի դեմ պայքարն ու դրա ազդեցությունը երեխաների վրա։ Տանը մնալուն ուղղված միջոցառումները, այդ թվում՝ դպրոցների փակումը, սահմանափակել են ընտանիքների և անհատի աջակցության հիմնական աղբյուրները, ինչպիսիք են ընկերները, հարազատները կամ մասնագետները։ Սա է՛լ ավելի է նվազեցնում զոհի՝ ճգնաժամը և առօրյայի նոր ռեժիմը հաջողությամբ հաղթահարելու կարողությունը։ Ավելացել են երեխաների հանդեպ և զուգընկերոջ կողմից բռնության մասին թեժ գծերին հեռախոսազանգերը։ Թեև առցանց հարթակները շատ կարևոր են երեխաների ուսման, աջակցության և խաղի համար, գրանցվել է առցանց վնասակար վարքագծի, այդ թվում՝ կիբերբուլիինգի, վտանգավոր առցանց վարքի և սեռական շահագործման աճ: «Երեխաների հանդեպ բռնությանը վերջ տալն այն է, ինչ պետք է անել։ Դա ճիշտ ներդրում է, որը հնարավոր է իրականացնել: Ժամանակն է ամբողջությամբ ֆինանսավորել ազգային գործողությունների համապարփակ ծրագրերը, որոնք հնարավորություն կընձեռեն երեխաներին՝ տանը, դպրոցում, առցանց և իրենց համայնքներում անվտանգ լինել», - նշել է Հովարդ Թեյլորը ([Howard Taylor] Վե՛րջ երեխաների հանդեպ բռնությանը համագործակցությունից): «Մենք կարո՛ղ ենք և պե՛տք է ստեղծենք մի աշխարհ, որտեղ յուրաքանչյուր երեխա կարող է բռնությունից զերծ լինել և չափահասների նոր սերնդի մաս դառնալ՝ առողջ և բարգավաճ կյանքով ապրելու համար»:
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26