Պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով հարցերին, անդրադարձավ համավարակի շրջանում երեք անգամ երկարաձգված արտակարգ ռեժիմին, որն ընդիմախոսների պնդմամբ՝ օգտագործվում է քաղաքական խնդիրների լուծման նպատակով:
Նա մասնավորապես ասաց.
«Այո, հավաքները հիմա սահմանափակված են, բայց ո՞վ է ասել, որ պոտենցիալ հավաքի մասնակիցները պետք է պարտադիր դժգոհություն արտահայտեին գործող կառավարությունից: Իսկ ո՞վ է ասել, որ այդ պոտենցիալ հանրահավաքի 10-20 կամ նույնիսկ 100 անգամ ավելի մեծ թվով մասնակիցներ դժգոհություն չպետք է արտահայտեին որոշ կոռուպցիոներների գործունեության հետ կապված: Ընդհանուր առմամբ, սա պետք է հաշվի առնել: Պետք է ոմանք շնորհակալ լինեն, որ Հայաստանում արտակարգ դրություն է և հավաքներ անելու հնարավորություն չկա, որովհետև կարծում եմ՝ հեղափոխության կողմնակիցները առնվազն մի քանի դեպքերում զանգվածային հավաքներ կանցկացնեին և իրենց խոսքը կասեին առնվազն մի շարք կոնկրետ դեպքերի, անձանց գործունեության հետ կապված»:
Վարչապետը նաև արձանագրեց, որ նմանօրինակ կարգի մեկնաբանություններ տվող շրջանակները գերագնահատում են Հայաստանում հանրահավաքներ իրականացնելու իրենց ուժը:
«Եթե հանրահավաք ասելով նկատի ունեն սահմանափակ թվով մարդկանց 10 հազար դրամով հրապարակ բերելը և նրանց հույսը դրանց վրա է, ապա իրենց հույսերը շատ արագ կփլուզվեն արտակարգ դրության ժամանակ կամ դրա ավարտից հետո: Եվ եթե մենք այսօր դպրոցների, մանկապարտեզների, գիտական կենտրոնների գործունեությունն ենք անգամ սահմանափակել, կարծում եմ՝ այդ մեկնաբանությունը տեղին չէ: Դեռ հարց է, թե հնարավորության դեպքում հեղափոխության կողմնակիցները, թե կառավարության հակառակորդները ավելի շուտ և ավելի շատ, մեծաքանակ հանրահավաքներ կանեն: Դեռ հարց է, թե ովքեր այդ հանրահավաքով շատ ավելի արագ հարցեր կլուծեին այդ հանրահավաքների միջոցով»,- ասաց վարչապետն ու եզրափակեց. «Կապրենք, կտեսնեք»:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01