Կառլենչիկի հետ գնացել եմ մանկապարտեզ, Հասիկոյի հետ պոնչիկանոց, Գուգուշիկի հետ տվարոժնիկ եմ կերել, Նիկոլի հետ թերթում եմ աշխատել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա, մասնավորապես, գրել է.
«Ուրեմն, սկսվել է ինձ հետ երբեւէ առնչություն ունեցած, ինձ բարեւած, ինձ զանգած, իմ հետ խանութում նույն մեկ քառակուսի մետրի վրա կանգնած մարդկանց մասսայական բզբզում: Ոստիկանական բաժանմունք են հրավիրում էս օրերին ԱԱԾ-ի դիմաց, դատարանի մատույցներում ինձանից մի քանի մետր շառավղով գտնվող անձանց ու ահա այստեղ սկսվում է կինոյի ամենադրամատիկ մասը: Եվ այսպես, հարցաշար, որ ուղղում են իմ պարագծի տարածքում հայտնված եւ իմ ռադարների տիրույթում ֆիքսված մադկանց: Հարց առաջին` ի՞նչ կապ ունեք Նաիրա Զոհրաբյանի հետ: Հարց երկրորդ` ի՞նքն է զանգել եւ ձեզ ասել գաք ԱԱԾ-ի դիմաց կամ դատարան: Հարց երրորդ` ԲՀԿ-ից է՞լ ում եք ճանաչում: Հարց չորրորդ` ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ից ձեզ գումար տվե՞լ են, ասենք, պլակատ բռնելու կամ բուկլետ բաժանելու համար: Հարց հինգերորդ` հիմա որ ստեղից դուրս գաք Նաիրային կարողա՞ զանգեք: Ու ահա այսպիսի դաուն հարցերի մի կույտ: Անկեղծ, խղճում եմ էն օպերներին, որոնց էս շոգին ստիպում են նվաստացուցիչ ռիտուալներ իրականացնել: Ոնց որ չե՞ք հասկանում հա՞, որ չեք կարող պեղել մեկին, որը կասի, որ Նաիրա Զոհրաբյանն իրեն ձայն բերելու համար գումար է տվել կամ խոստացել։ Չեք կարող ոչ թե այն պատճառով, որ վատ օպերներ եք, այլ որ նման բան ՉԻ ԵՂԵԼ ՈՐԵՎէ ԸՆՏՐՈւԹՅԱՆ ժամանակ: Որովհետեւ, երբ որեւէ մեկը ինձ քվե տալու համար փոխհատուցում է ակնկալել, դա ինձ ահավոր վիրավորել ու ջղայնացրել է ու ես պրինցիպիալ չեմ ուզել, որ էդ մարդը իմ օգտին քվեարկի: Որոհետեւ ես լավ քաղաքական գործիչ ու լավ պատգամավոր եմ ու ցանկացած քաղաքացի, այո, պիտի ուզենար, որ մեր երկրում իմ նման գործիչները շատ լինեին: Սա` էս մասով, բայց դուք շարունակեք փնտրել: Կառլենչիկին չմոռանաք՝ հետը մանկապարտեզ եմ գնացել, ու ոնց որ մտաբերում եմ՝ փող տվեցի, որ իրա կակաոն ես խմեմ: Հա, էն օրն էլ Գուգուշիկի հետ տվարոժնիկ եմ կերել: Բայց ոնց որ թե Գուգուշիկը ԲՀԿ պլակատով չէր ու չէր գոռում Զ-Ո-Հ-Ր-Ա-Բ-Յ-Ա-ՆՆՆՆ: Էս ի՞նչ օրն եք ընկել, էս ի՞նչ մեղկ եք, էս ի՞նչ ողորմելի եք դուքքքքքք: Հա, վայ, մոռացա: Անկեղծորեն ուզում եմ խոստովանել, որ մեկ շաբաթ առաջ չամիչով բուլկի եմ գնել հայտնի օլիգարխի սիթիից ու բուլկի ծախողն ասաց, որ ընտանիքով ինձ են ընտրել: Էս ոնց որ լավ չեք աշխատում, հը՞: Բուլկի ծախողը, իմ տեղեկությամբ, դեռ չի կանչվել հարցաքննության»:
17:33
16:22
12:04
10:03
18:34
16:32
15:58
15:38
15:13
13:24
13:09
12:48
12:32
12:13
10:10
17:39
16:26
16:04
15:48
15:33
13:24 21.06.25
16:22 22.06.25
12:32 21.06.25
15:58 21.06.25
15:13 21.06.25
12:04 22.06.25
16:32 21.06.25
10:03 22.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03