Panorama.am-ի խմբագրութուն զանգահարած թոշակառուն, որի խնդրանքով նրա անունը չենք հրապարակում, մեզ պատմեց կորոնավիրուսով վարակվելու և բուժում ստանալու իր պատմությունը:
Վերջինիս ներկայացրածը իրական արտացոլումն է այն իրավիճակի, որն այսօր տիրում է հանրապետությունում: Այն բնական գույներով ցույց է տալիս մեր առողջապահական գերատեսչության աշխատանքի ողջ պերճանքն ու թշվառությունը:
Թոշակառուի խոսքերով, ինքը միայնակ ապրում է Երևանի հարակից բնակավայրերից մեկում: Մի առավոտ արթնացել է դողից և նույն օրը նրա մոտ սկսել է բարձրանալ մարմնի ջերմաստիճանը: Երեք օր ջերմելուց հետո որոշել է դիմել իր բնակավայրի պոլիկլինիկա և պարզել, որ այնտեղ գրանցված չէ, քանի որ երկար տարիներ Եվրոպայում բնակվելուց հետո նոր է վերադարձել հայրենիք:
Պոլիկլինիկայից հայտնում են, որ գրանցվելու համար պետք է տուն վերադառնա և սոցիալական քարտ բերի:
Տուն վերադառնալու ճանապարհին մեր զրուցակիցը որոշել է մտնել հարակից հիվանդանոց և ռենտգեն հետազոտության ենթարկվել: Հիվանդանոցի բժիշկը ախտորոշել է թոքաբորբի օջախ և հակաբիոտիկներով բուժման կուրս նշանակել: 5 օր բուժման կուրսը ստանալուց հետո էլ թոշակառուի ջերմությունը չի իջել և որպեսզի կարողանա կորոնավիրուսի թեստ հանձնել, գրանցվել է պոլիկլինիկայում:
Այստեղի բժիշկն էլ իր հերթին ևս 5 օրվա հակաբիոտիկներով բուժման նոր կուրս է սահմանել՝ ասելով, որ եթե 3 օրից ջերմությունը չիջնի, նոր կթեստավորեն:
Թոշակառուն նույն օրը, արդեն հիվանդանոցում իր նախաձեռնությամբ երկրորդ անգամ է ռենտգեն հետազոտություն անցել և պարզել, որ իր մոտ արդեն երկկողմանի թոքաբորբ է ընթանում: Ուսումնասիրության արդյունքները վերջինս անմիջապես փոխանցել է պոլիկլինիկայի բժշկին, որն էլ որոշել է, որ հիվանդը պետք է թեստավորվի:
Երկկողմանի թոքաբորբով հիվանդ մեր զրուցակիցը երկու օր գնացել է պոլիկլինիկա, որպեսզի թեստավորվի և թեստեր չլինելու պատճառով տասնյակ մյուս ենթադրյալ վարակակիրների հետ միասին վերադարձել է տուն: Խմբագրություն զանգած քաղաքացին նշեց, որ երկրորդ օրն արդեն իր միջոցներով է որոշել վճարովի թեստ հանձնել: Թեստի դրական պատասխանը ստացել է այն հանձնելուց երկու օր անց, որի մասին անմիջապես տեղյակ է պահել պոլիկլինիկայի բժշկին և վերջինիս խորհրդով ինքնամեկուսացվել է:
Դրանից միայն 3 օր անց, երբ հիվանդի ջերմությունն աստիճանաբար իջնում էր, բժիշկների խումբը ժամանել է իր բնակարան և ճշտել որպիսությունը:
Մեր լսած այս պատմությունից ակնհայտ երևում է, որ կորոնավիրուսով հիվանդ թոշակառուն առնվազն մեկ շաբաթ եղել է առանց վերահսկողության: Այս դեպքում, լինելով միայնակ, վերջինս գրեթե չի շփվել այլ անձանց հետ, պահպանել է բոլոր կանխարգելիչ միջոցները, բայց ակնհայտ է, որ մեր զրուցակցի դեպքը եզակի չէ և կան բազմաթիվ վիրուսակիրներ, որոնք ջերմելով օրերով ազատ շրջում են՝ չիմանալով իրենց վարակված լինելու մասին: Այս պատկերի ֆոնին ասիմպտոմ դեպքերի մասին խոսելն ավելորդ է:
Թոշակառուի ներկայացրած պատմությունը իրական գույներով արտացոլում է հանրապետությունում կորոնավիրուսի դեմ տարվող պայքարի իրական կողմերը, որի արդյունքն է արդեն երկու տասնյակի հասնող մահերի վիճակագրությու
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01