«Էներգետիկ անվտանգության հարցերի լուծումը մշտապես եղել է կառավարության գործունեության հիմնական թիրախներից մեկը: Հետեւողական աշխատանքներ տանելով Հայաստան ներմուծվող հիմնական էներգակրի՝ գազի գնման եւ դրա ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ՝ պետությունն առանձնակի ուշադրություն է դարձնում այլընտրանքային էներգետիկայի զարգացմանը եւ էներգախնայող նորարարական լուծումների ներդրմանը:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում նախորդ շաբաթ կրկին քննարկվեց գազի սակագնի բարձրացման հարցը: «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն առաջարկել էր 1000 խմ գազի միջին սակագինը սահմանել 283 ԱՄՆ դոլար՝ գործող 255-ի փոխարեն, իսկ ՀԾԿՀ-ն սեփական հաշվարկների արդյունքում առաջարկել էր 266.7 դոլարի սահմանագիծը, որն էլ ընդունվեց:
Վերոհիշյալ քննարկումները կրկին առաջնային հարթակ բերեցին էներգետիկայի ոլորտի զարգացման եւ դրա անվտանգության հարցերը: Այս ուղղությամբ Հայաստանի վարած քաղաքականությունը հիմնականում միտված է էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացմանը, էներգամատակարարման հուսալիության ապահովմանը, տեղական վերականգնվող էներգապաշարների օգտագործման ծավալների մեծացմանը, ինչպես նաեւ էներգախնայող միջոցների ներդրմանը: Գործադիրը ձգտում է ստեղծել արտահանման կողմնորոշում ունեցող կայուն էներգահամակարգ, դրա համար ներդրվում են ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած նոր արտադրող հզորություններ: Ուշադրության կենտրոնում են նաեւ ատոմային էներգիայի արտադրության պահպանման եւ հզորացման հարցերը: Մշտական միջոցառումներ են իրականացվում ատոմային գործող էներգաբլոկի պահպանման եւ անվտանգության զարգացման ուղղությամբ: Այդ նպատակով վերջերս կառավարությունը պետական բյուջեից վարկային միջոցներ հատկացրեց, ինչը կնպաստի պահպանման աշխատանքներն արդյունավետ եւ որակյալ իրականացնելուն: Սրան զուգահեռ ընթացքի մեջ են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման նախապատրաստական աշխատանքները»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55