2021 թվականի հունվարի 1-ից նոր պահանջներ կգործեն Երեւանում շարժական առեւտրի համար: Համապատասխան որոշումն ընդունվել է հունիսի 24-ին Ավագանու նիստում: Քաղաքում մնացել է շարժական առեւտրի համար 52 տեղ, որոնք կներկայացվեն հատուկ կայքի միջոցով էլեկտրոնային ամրագրումից հետո մինչեւ 3 օր ժամկետով: Ամրագրման ժամկետի տեւողությունը չի կարող գերազանցել օրական 14 ժամը, առավելագույնը՝ մինչեւ 23:00-ն: Շարժական առեւտրի իրականացման համար հայտերն ընդունվում են էլեկտրոնային կամ թղթային տեսքով: Հայտի ընդունումից հետո 6 օրվա ընթացքում ստուգում է անցկացվում: Անվտանգության նորմերին համապատասխանելու հետ կապված կասկածների դեպքում կարող են հավելյալ եզրակացություններ պահանջվել: Թույլտվություն տրվում է կամ մերժելու մասին որոշում է ընդունվում ստուգումից հետո 4 օրվա ընթացքում: Թույլտվություն ստանալու համար հայտը չեղարկվում է, եթե ներկայացված փաստաթղթերում թերություններ կան կամ նշված շրջանում ստուգում չի անցկացվել: Թույլտվություն է տրամադրվում մեկ ամիս ժամկետով, սակայն եթե հետագա ամիսներին տեղական տուգանքները վճարվում են, ապա թույլտվության ժամկետը համարվում է երկարացված: Երեւանի քաղաքապետարանը ընթացիկ հսկողություն է իրականացնում, եւ եթե խախտումներ հայտնաբերվեն, տնտեսվարող սուբյեկտին այդ մասին կտեղեկացվի: Եթե խախտումները չշտկվեն 3 օրում, ապա էլեկտրոնային հարթակ տնտեսվարող սուբյեկտի հասանելիությունը կարգելափակվի: Առանց թույլտվության կամ խախտումներով առեւտրի կետերի գործունեությունը ենթադրում է վարչական պատասխանատվություն: Առանց թույլտվության գործունեության համար տուգանքն առաջին անգամ կկազմի 100 000 դրամ, երկրորդ անգամ՝ 500 000 դրամ: Առեւտրի կետերը պետք է ապահովված լինեն անհրաժեշտ սարքավորումներով, լուսավորության համակարգով, արգելակման համակարգով, առողջապահական նորմերի պահպանմամբ էլեկտրաէներգիայի արտադրման ինքնավար համակարգով: Մեքենաները կամ կցասայլերը կարող են լինել մինչեւ 10 մ երկարությամբ, 2,5 մ լայնությամբ եւ 3 մ բարձրությամբ: Շարժական առեւտրի կետերում չի թույլատրվում վաճառել գյուղատնտեսական մթերք, մսամթերք եւ կանթնամթերք, դեղամիջոցներ եւ բժշկական ապրանքներ, շինանյութ, պահեստամասեր, հրավառություն, կոսմետիկա, կենցաղային եւ համակարգչային տեխնիկա, կենդանական ծագման մթերք, աուդիո- եւ վիդեոտեխնիկա, որսի համար իրեր, տնտեսական եւ գրենական պիտույքներ, հիգենայի պարագաներ, ծխախոտ, ալկոհոլային խմիչք, հեղուկ վառելիք, տեխնիկական հեղուկ, մանկական սնունդ, ինչպես նաեւ վաճառքի համար արգելված իրեր: Չի թույլատրվում նաեւ վարսավիրական, կոսմետիկ, ինտերնետ, բանկային, կապի եւ հաղորդակցության, բժշկական, հյուրանոցային եւ մերսման ծառայություններ մատուցել: Սահմանափակումները չեն վերաբերում բարեգործական հիմքով բժշկական ծառայությունների տրամադրմանը: Հատուկ գոտի շարժական առեւտրի կետի տեղափոխման համար կգանձվի 30 000 դրամ: Հատուկ գոտում գտնվելու ամեն ժամի համար կգանձվի 100 դրամ, մեկ օրվա համար՝ 1000 դրամ: Առեւտրի կետը փոխանցվում է տնտեսվարող սուբյեկտին ծախսերի լրիվ փոխհատուցումից հետո: Մեկ տարվա ընթացքում ծախսերը եւ անհրաժեշտ վճարումները չկատարելու համար պատասխանատու անձը հայտնում է քաղաքապետարանին, որից միջոցների բռնագանձման մասին որոշում է ընդունվում:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01