Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հունիսի 24-ին Երեւանի ավագանու նիստի ժամանակ կարգադրեց անջատել «Լույս» խմբակցության անդամ Թեհմինե Վարդանյանի բարձրախոսը՝ դիմակով ելույթ ունենալուց հրաժարվելու պատճառով:
Ելույթի սկզբում քաղաքապետ Հայկ Մարությանը, դիմելով նրան, ասաց. «Տիկին Վարդանյան ջան, խնդրում եմ դիմակ դրած ելույթ ունենաք», ինչին ավագանու անդամը պատասխանեց, որ դիմակով չի կարողանում խոսել: Հայկ Մարությանը ասաց, որ Վարդանյանը վտանգի տակ է դնում իր դիմաց նստած մարդկանց: Վարդանյանն արձագանքեց՝ կարող եք ինձ համարել հանցագործ։
«Այո, Ձեզ համարում եմ հանցագործ, եթե Դուք հիմա կովիդի դրական արդյունք ունեք ասիմպտոմ տանում եք, վտանգի տակ եք դնում այստեղ նստած մարդկանց: Կոնկրետ իմ դիմակը պաշտպանում է կորոնավիրուսից, բայց այստեղ բազմաթիվ մարդիկ են նստած այնպիսի դիմակներով, որը չի պահում կովիդից: Քանի որ աշխատում եք նաեւ բժշկական ոլորտում, ինչու՞ եք վտանգի տակ դնում մարդկանց, ինձ համար զարմանալի է: Կա պարետի որոշում, որ փակ տարածքներում պետք է կրել դիմակ, հերիք եղավ արդեն, օրինակ պետք է ծառայեք, ոչ թե ինչ ուզեք անեք: Ինձ համար զարմանալի է, թե ինչքան կարելի է չհարգել օրենքը»,-նշեց քաղաքապետը:
Վարդանյանն ասաց, որ օրենքը կիրառեն եւ տուգանեն, հերիք է:
«Ի՞նչ է նշանակում տուգանել եւ վերջ: Կներեք, եթե չենք կարողանում առանց դիմակի խոսել, խեղդվում եք, ուրեմն մի խոսեք: Խոսափողը անջատեք, ես չեմ թողնելու այս դահլիճում օրենքի խախտմամբ ելույթ լինի: Ձեր նմանների պատճառով այն վիճակն է, որ մարդիկ գիտեն նորմալ է՝ ի՞նչ է նշանակում սա: Պարետի որոշում կա, փոխանակ դուք հորդորեք, որ մարդիկ դիմակ հագնեն, գալիս եք այստեղ հանում եք: Այս դահլիճում ես թույլ չեմ տալու օրենքի խախտումներ, որը վտանգի է ենթարկում մարդկանց կյանքները, հերիք եղավ, բոլ եղավ»,- ասաց Մարությանը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01