Լատվիայում 4-րդ օրն անընդմեջ կորոնավիրուսով վարակման ոչ մի դեպք չի գրանցվել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Լատվիայի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի ներկայացրած տվյալներին:
«Համավարակի սկզբից ի վեր անցկացվել է 141 713 թեստավորում, կորոնավիրուս է հայտնաբերվել 1111 մարդու մոտ, մահացել է 30 մարդ: Վերջին 4 օրերի ընթացքում վարակման ոչ մի դեպք չի գրանցվել»,-ասված է կենտրոնի հաղորդագրության մեջ:
Հունիսի 24-ի տվյալներով` Լատվիայում վարակված անձանցից առողջացել է 903 մարդ, կամ վարակվածների ընդհանուր թվի 81,4%-ը: Հիվանդանոցներում շարունակում է բուժում ստանալ 8 հիվանդ, նրանցից 7-ի մոտ հիվանդությունը միջին ծանրության է, մեկը գտնվում է ծանր վիճակում:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 9 393 478 է, մահացել է 480 579 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26