Ազգային ժողովը միաձայն՝ 88 «կողմ» ձայնով վավերացրեց Կառավարության կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2020թ. մայիսի 23-ին և հունիսի 1-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման և լրացուցիչ փոխառու միջոցների օգտագործման մասին» նամակ-համաձայնագիրը: Հիշեցնենք, այսօր ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը հայտնել էր՝ համաձայնագրով ՀՀ կառավարությունը նախատեսում է 315 մլն դոլարի բյուջետային վարկ վերցնել ԱՄՀ-ից։ «Այս վարկային միջոցի ներգրավվումը ուղղակի հնարավորություն է տալիս կյանքի կոչել կառավարության կողմից ներկայացված և ԱԺ-ի կողմից հաստատված պետական բյուջեի ծրագրերը։ Բնականաբար, այդ միջոցները հնարավորություն են տալու իրականացնել արդեն իսկ հաստատված ծրագրերը, և կոնկրետ ծրագրի հետ փոխկապակցված չէ այս վարկը։ Երբ հարկերը նվազում են, իսկ կառավարությունը ծախսերը մեծացնում է, լրացուցիչ միջոցներ են պետք լինում, որպեսզի հնարավոր դառնա կատարել բյուջեով նախատեսված ծրագրերը»,- ասել է Ա. Հայրապետյանը։ Ֆինանսների փոխնախարարը հայտնել էր նաև, որ Հայաստանը հիմնադրամից 105 մլն ԱՄՆ դոլար վերցնելու հնարավորություն է ունեցել, որը չի օգտագործվել, բացի այդ, մեր երկիրը բանակցելու միջոցով հասել է նրան, որ հիմնադրամը ևս 175 մլն ԱՄՆ դոլար կտրամադրի որպեսզի պետության մակրոֆիսկալ հիմքերը կայունացվեն: «Արդյունքում մենք ունենք 280 մլն դոլարի հասանելի ռեսուրս Արժույթի միջազգային հիմնադրամից»,- հայտնել էր Արմեն Հայրապետյանը և տեղեկացրել, որ աշնանը ևս 35 մլն դոլար ստանալու հնարավորություն կա: Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից տրամադրվող բյուջետային աջակցության վարկը տրամադրվելու է 5 տարի ժամկետով և 1.3% տոկոսադրուքով, արտոնյալ ժամկետը 3.25 տարի է լինելու:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01