«Փաստ» թերթը գրում է. «Ժամանակին նախագահ Արմեն Սարգսյանը շատ ծանր էր տանում, երբ 2015 թ. Սահմանադրությամբ նախագահին համեմատում էին «անգլիական թագուհու» հետ: Նա կարծիք էր հայտնել, թե մեր երկրում նախագահը օժտված է շատ ավելի մեծ լծակներով, քան եվրոպական խորհրդարանական կառավարմամբ շատ պետություններում:
Գուցե դա է պատճառը, որ նախագահը որոշեց հրաժարվել այդ «լծակներից» եւս մեկից եւ գիշերվա մթության «քողի տակ» ստորագրեց սահմանադրական փոփոխությունների մասին օրենքի տակ իր ստորագրության անհրաժեշտությունը վերացնող, այսինքն՝ իր իսկ լիազորությունները սահմանափակող օրենք:
Այս հանգամանքն արդեն չափազանց կոշտ գնահատականների է արժանացել քաղաքական ուժերի եւ լայն հանրության կողմից: Շատերը նույնիսկ հիշել են քաղաքացիության տեղեկանքի հարցը, Ամուլսարի հարցը եւ մի շարք այլ խնդիրներ, որոնք կարող էին ստիպել նախագահին գնալ, ինչպես իրավաբաններն են գնահատում, իշխանությունների հակասահմանադրականության ճանապարհով:
Զուգահեռ, ինչպես գնահատում են քաղաքագետներն ու ընդդիմադիր ուժերը, փաստացի ընդդիմության լիազորությունը վայր դրեց «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ ամբողջ մեկուկես օր «քննարկելով» ու նախագահի կողմից նշալ օրենքի ստորագրումից հետո (որը թույլ է տալիս նաեւ արագորեն ուժի մեջ դնել սահմանադրական փոփոխությունները) հայտարարելով, թե հիմա չեն միանում ՍԴ դիմելու՝ ԲՀԿ նախաձեռնությանը:
Հաստատելով, որ իշխանությունները փաստացի Սահմանադրության խախտումներ են թույլ տվել՝ ԼՀԿ-ն, այդուամենայնիվ, իբր «Քոչարյանի գործով նիստի» հետ իրենց որոշումը չասոցացնելու շղարշով որոշել է հիմա չդիմել ՍԴ, այլ հետո, մի երկու շաբաթից, երբ գուցե դրա կարիքն այլեւս չլինի:
Մեզ հետ զրույցում քաղաքագետներից մի քանիսը նշում էին, որ խորհրդարանն այլեւս ունի մեկ ընդդիմություն՝ ի դեմս ԲՀԿ-ի, իսկ ԼՀԿ-ն այրեց կամուրջներն ընդհանրապես ողջ քաղաքական դաշտի հետ, բացառությամբ իշխանության, եւ, ինչպես մասնավորաբար քաղաքագետ Վիգեն Հակոբյանը նշեց, «հարազատ մնաց իր «պսեւդո-ընդդիմություն ոճին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
10:22
10:03
09:33
09:02
15:28
15:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55