«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում ներառված նոր դրույթները քննարկվել են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության՝ հունիսի 24-ին կայացած հեռավար ընդլայնված նիստում։ Այս մասին հայտնեցին են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունից։
«Ընդգծելով բարեփոխման հրատապությունը՝ նախագահության անդամները ներկայացրեցին նաև իրենց դիտարկումներն ու մոտեցումները։ «Հարկային վարչարարության կատարելագործման հարցն օրախնդիր է։ Առավել ևս համավարակի պարտադրած պայմաններում՝ հարկային ոլորտում չպետք է մնա գործարարությանը խոչընդոտող որևէ խնդիր։ Ցանկացած հարց պետք է դառնա քննարկման առարկա և պատշաճ կերպով լուծում ստանա»,-նշել է ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը։
Միության նախագահը ներկայացրել է ՀԱԳՄ պատվիրակության՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ օրերս ունեցած հանդիպման արդյունքները, որին մասնակցել էին նաև ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։ Արսեն Ղազարյանը կարևորել է հանդիպման ժամանակ ձեռք բերված այն պայմանավորվածությունը, ըստ որի՝ համանման հանդիպումները կրելու են պարբերական բնույթ՝ ըստ առանձին ոլորտների։ Նա Միության անդամներին կոչ է արել ակտիվ լինել այդ հանդիպումների օրակարգերը ձևավորելիս՝ ներկայացնելով հրատապ լուծում պահանջող խնդիրները։ Մասնավորապես՝ նախագահության նիստում ձևավորվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի հետ առաջիկայում նախատեսվող հանդիպման օրակարգը։
Գործարաները քննության են առել նաև Երևանի «Ֆիրդուսի» թաղամասի կառուցապատման շուրջ առկա կացությունը՝ ընդգծելով, որ ստեղծված ներկա իրավիճակում հարկավոր է ամենայնս խրախուսել ցանկացած ներդրումային ծրագիր։ «Հատկապես այս շրջանում ներդրումներ ներգրավելը մնում է տնտեսության վերակառուցման ելակետային քայլը: Այդ առումով, բնականաբար, չենք կարող անտարբեր մնալ կառուցապատման այս ծրագրի իրականացման որոշ ձգձգումների նկատմամբ»,- շեշտել է Արսեն Ղազարյանը։
Գործարարները, շեշտելով խնդրի կարևորությունը, հարկ են համարել դիմել պատկան ատյաններին՝ պահպանելով քաղաքաշինական և պահանջված չափանիշները՝ ընթացք տալ լայնածավալ այս նախագծին։
Նիստում անդրադարձ է եղել նաև արտակարգ դրության պայմաններում տնտեսական գործընթացների անվտանգ կազմակերպման ընթացքին։ Կարևորելով սահմանված անվտանգության չափանիշների խստագույնս պահպանումը՝ գործարարներն ուշադրություն են հրավիրել այն հանգամանքին, որ պատկան մարմինները, երբեմն, անհարկի՝ ամենամանր բացթողման պարագայում կասեցնում են տնտեսվարողի գործունեությունը՝ հաճախ հաշվի չառնելով դրա սոցիալ-տնտեսական հետևանքները։
Նիստի օրակարգում էր նաև ՀԱԳՄ նոր անդամի ընդունելության հարցը՝ Միության շարքերը համալրեց «Գաջեգործ» ՓԲ ընկերությունը»:
17:33
16:22
12:04
10:03
18:34
16:32
15:58
15:38
15:13
13:24
13:09
12:48
12:32
12:13
10:10
17:39
16:26
16:04
15:48
15:33
13:24 21.06.25
16:22 22.06.25
12:32 21.06.25
15:58 21.06.25
15:13 21.06.25
12:04 22.06.25
10:03 22.06.25
13:09 21.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03