Բրիտանական Daily Mail պարբերականն ուշագրավ ֆոտոանդրադարձ է կատարել երեկ Մոսկվայի Կարմիր հրապարակում Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-րդ տարեդարձի կապակցությամբ տեղի ունեցած հանդիսավոր զորահանդեսին՝ ներկայացնելով զանգվածային միջոցառման ամենատպավորիչ պահերը:
Պարբերականը նկատում է, որ զորքերի, տանկերի և հրթիռների ցնցող ցուցադրությունը տեղի է ունեցել երկրում կայանալիք սահմանադրական բարեփոխումների հարցով հանրաքվեի նախաշեմին:
Հիշեցնենք, որ միջոցառմանը մասնակցել է 15 000 զինծառայող, ռեկորդային քանակությամբ՝ 234 միավոր ցամաքային ռազմատեխնիկա, 80 ինքնաթիռ և ուղղաթիռ, ցուցադրվել են նորագույն զինատեսակներ, այդ թվում՝ Տ-90Մ և Տ-80ԲՎՄ տանկերի նորագույն մոդելները, ինչպես նաև համազարկային կրակի «Տոռնադո–Ս» նորագույն ռեակտիվ համակարգը, Ս-350 «Վիտյազ» զենիթահրթիռային համակարգը:
Ընդհանուր առմամբ, զորահանդեսին մասնակցելու հրավեր է ուղարկվել աշխարհի քսան պետության ղեկավարի, որից տասներեքը հրավերն ընդունել է: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մեկնել Մոսկվա՝ ելնելով համաճարակային իրավիճակից: Զորահանդեսին չեն մասնակցի նաև Ադրբեջանի, Թուրքմենստանի նախագահները, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, այլք:
Կարմիր հրապարակով անցել են Հայաստանի, Բելառուսի, Ուզբեկստանի, Հնդկաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Չինաստանի, Մոլդովայի, Մոնղոլիայի, Սերբիայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ադրբեջանի ռազմական հաշվարկները, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է եղել 70 հոգուց:
Հատկանշական է, որ զորահանդեսին մասնակցել են միայն այն զինծառայողները, որոնք կորոնավիրուսի նկատմամբ դիմադրողականություն ունեն: Բոլոր փորձերն ու մարզումներն անցկացվել են անվտանգության կանոնների խիստ պահպանմամբ: ՌԴ ՊՆ-ն վստահեցրել է, որ ամեն ինչ արվել է վարակի նոր բռնկում թույլ չտալու համար:
















11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26