Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից NEWS.am-ին պարզաբանել են պատմաբան Համլետ Գեւորգյանի հետ կապված պատմությունը, որը նախօրեին մահացել է կորոնավիրուսից: Հիշեցնենք, որ պատմաբանի հարազատները մեղադրում են ԲԿ-ին, որ ժամանակին բուժում չեն սկսել: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ներկայացրած պարզաբանման մեւ ասվում է. «Համլետ Գեւորգյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է ընդունվել հունիսի 19-ի երեկոյան` նոր կորոնավիրուսային հիվանդություն ախտորոշումով: Կատարվել են անհրաժեշտ կլինիկալաբորատոր գործիքային հետազոտությունները, ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ մինչեւ 50% շնչական մակերեսի ներգրավմամբ: Հաջորդ օրվանից սկսվել է թիրախային բուժումը: Դինամիկայում զարգացել է սրտի ռիթմի խանգարում, ինչը ծանրացրել է պացիենտի վիճակը եւ որոշում է կայացվել տեղափոխել ինտենսիվ խնամքի` Վերակենդանացման բաժանմունք: Բաժանմունքում շարունակվել է դեղորայքային բուժումը եւ օքսիգենիացիայի ցուցանիշների վատացման հետեւանքով իրականացվել է թոքերի ոչ ինվազիվ օդափոխանակություն, այնուհետեւ վիճակով պայմանավորված` անցում է կատարվել թոքերի ինվազիվ օդափոխանակության: Նոր կորոնավիրուսային հիվանդության պրոգրեսիայի պատճառով վիճակը գնալով վատացել եւ հունիսի 24-ին հանգեցրել է Համլետ Գեւորգյանի մահվանը: Նա ունեցել է նաեւ ուղեկցող հիվանդություններ, մասնավորապես` շաքարային դիաբետ եւ զարկերակային գերճնշում»:
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44