Ինչպես ասում են, զուսպ լինելը երկկողամնի բնույթ պետք է կրի։ Այս մասին այսօր`հունիսի 25-ին, Ազգային ժողովի նիստի ժամանակ ասաց Վերահսկիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը՝ ի պատասխան ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի՝ զսպվածություն հանդես բերելու կոչին։ «Մեծ հարգանք տածելով այս ամբիոնի, այս ժողովի հանդեպ, բայց նաեւ պատգամավորներն ունեն որոշ պարտավորություն։ Նմանատիպ սուտ եւ խեղաթյուրված փաստերով ելույթ ունեցել է Արման Բաբաջանյանը նաեւ նախորդ տարի։ Ես այդպես եմ բնորոշել նրա հայտարարությունը եւ հաջորդ օրը հրավիրել մամուլի ասուլիս։ Ինքը ինձ աննամուսության մեջ մեղադրեց, իմ տեսակն իր տեսակի հետ ես չեմ կարող համադրել, չեմ ասում՝ որն է լավը։ Բայց այստեղ հարց տրվեց, այո, եղել եմ Կոմերիտմիության կենտկոմի քարտուղար։ Այն ժամանակ այդպիսի լծակներ չունեի։ Իսկ հիմա մենք մեր աշխատանքով, ժողովրդի լեզվով ասած, կոշտուկներ ենք տրորում, խնդիրներ ենք առաջացնում։ Իսկ սա չգիտեմ ո՞ւմ պատվերով է կատարվում։ Երբեք նրան տեսած չկամ, բարեւ տված չկամ։ Հիմա չեմ իջնի իր ասածների մակարդակին։ Հատ հատ հանել եմ նրա բերած փաստերը, մամուլի ասուլիսով պատասխանել եմ բոլորին։ Բայց ես չի ուզենա շատ անդրադառնալ մարդկային այդ տեսակին, որը կարող է պատվերով խոսել։ Դա իմ տեսակետն է: Հսկայական հարգանք եմ տածում այս ամբիոնի, այստեղ նստած բոլորի հանդեպ, բացառությամբ մեկ անձի,- ի պատասխան Արման Բաբաջանյանի Վերահսկիչ պալատի գործունեության վերաբերյալ Յոլյանին հասցեագրված խոսքին, այն է` «իմ գնահատմամբ ձեր պաշտոնավարումը աննամուսության և անամոթության վառ օրինակ է, ես չեմ զարմանում, քանի որ դա շատ հատուկ է ձեր տեսակին»:
Յոլյանի խոսքով` բոլոր տարիներին, ինչ աշխատում է պալատում, երբեք դժգոհության առիթ չի տվել և իր համար զարմանալի են Բաբաջանյանի խոսքերը. «Երբ ընտրվում էի Վերահսկիչ պալատի նախագահ, մասնակցել են 99 հոգի, բոլորը կողմ են քվեարկել ինձ, նույնիսկ ընդդիմադիր ելույթների ժամանակ ինձ վերագրվող բացասական որևէ բան չի եղել ու Արման Բաբաջանյանի այսօրվա ելույթն ինձ համար շատ անհասկանալի է, բայց դա ես դնում եմ մի կողմ»: Լեւոն Յոլյանի կարծիքով՝ պալատը հսկայական քայլերով գնում է առաջ, պալատի դերն ու կարևորությունը երկրի կայացման գործում մեծ է բյուջետային միջոցների արդյունավետ օգտագործման գործում։ «Կարծում եմ պալատը, Ազգային ժողովը և հատկապես հանձնաժողովը բավականին գործ ունեն անելու, և ես վստահ եմ մենք այս դաշտում մեծ արդյունքներ կգրանցենք»,- ասաց Լեւոն Յոյլյանը:
News.am
17:33
16:22
12:04
10:03
18:34
16:32
15:58
15:38
15:13
13:24
13:09
12:48
12:32
12:13
10:10
17:39
16:26
16:04
15:48
15:33
13:24 21.06.25
16:22 22.06.25
12:32 21.06.25
15:58 21.06.25
15:13 21.06.25
12:04 22.06.25
10:03 22.06.25
13:09 21.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03