«Ժառանգություն» կուսակցության վարչություն հայտարարություն է տարածել անդրադառնալով ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին: «ՀՀ Աժ-ում ծավալված վերջին իրադարձությունները, որոնց հռչակած նպատակը Սահմանադրական դատարանի թնջուկի ամեն գնով հանգուցալուծումն է, հերթական անգամ ապացուցեցին, որ կառավարության և խորհրդարանի իշխող մեծամասնության բոլոր ճիգերը՝ հանգուցալուծելու համաժողովրդական քվեին չարժանացած, բայց գործող սահմանադրությունից բխող տարբեր խնդիրները, դատապարտված են ձախողման, որովհետև համակարգային բնույթ չեն կրում: ՀՀ իշխանությունը ամեն անգամ փորձում է, կարկատաններ հորինելով, բարեփոխել անբարեփոխելին, պահով պայմանավորված կետային շտկումներ կատարել: Նմանօրինակ կարկատանները հետագայում էլ ավելի մեծ խնդիրների են հանգեցնելու թե՛ իրագործման ձևի, թե՛ բովանդակության առումով: «Ժառանգությունը» համոզված է, որ այդ օրենսդրական կարկատանների ստեղծումն ամեն անգամ մեզ ավելի ու ավելի է հեռացնում գլխավոր նպատակից՝ պետությունը խորասուզելով իրավաքաղաքական քաոսի մեջ: ժողովրդի կողմից մերժված, կեղծված և դանդաղ գործունեության ականներ պարունակող այս սահմանադրության առանձին դրույթների փոփոխությունը խնդրահարույց օրինականություն ունեցող ձևերով չի հանգեցնելու ո՛չ նոր Սահմանադրական դատարանի ձևավորման, ո՛չ էլ ՀՀ դատական համակարգի անկախացման ու ժողովրդավարացման: Պետք չէ ամեն անգամ կրկնել հին սխալները՝ ի սկզբանե չգործող օրենքներ ընդունելով: Հիշենք ՍԴ դատավորներին վաղաժամկետ արտոնյալ թոշակի ուղարկելու օրենսդրական նախագիծը, որից այդպես էլ ոչ ոք չօգտվեց, այս վերջին օրենսդրական նախաձեռնություններն էլ այդ նույն ճակատագրին են արժանանալու: ԱԺ-ն չի կարող իրեն վերապահել ՀՀ իշխանության մյուս թևերին պատկանող բոլոր գործառույթները: «Ժառանգությունը» պահանջում է ՀՀ իշխանությունից սկսել նոր սահմանադրության ընդունման հնարավորինս արագացված գործընթացը, բայց ոչ թե արդեն ձևավորված հանձնաժողովի կազմով, այլ ընդլայնված, քաղաքական և իրավագիտական փորձառությամբ հայտնի, սկզբունքային գործիչների նոր համախմբումով: Հայաստանին պետք է նոր սահմանադրություն, որը կմշակվի ազգային համաձայնության մթնոլորտում և կունենա իրավականության բարձր աստիճան ու քաղաքական անխոցելիություն ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ միջազգային համապատասխան հարթակներում: Միայն այս ճանապարհով կարող ենք հրաժեշտ տալ անցյալի ուրվականներին»,-նշված է հայտարարությունում:
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44