Ryanair ավիաընկերությունը Lufthansa-ի դուստր-ընկերությունից բողոք է ներկայացրել ԵՄ հակամենաշնորհային մարմիններին՝ կապված գների ֆիքսման անօրինական բանակցությունների հետ, որոնք իբր տեղ են գտել Lufthansa-ի իտալական Air Dolomiti ստորաբաժանման եւ երեք այլ իտալական ավիաընկերությունների միջեւ, հայտարարել է Ryanair-ի իրավաբան Յուլիուշ Գոմորեկը, հայտնում է Reuters-ը։ Բողոքում նաեւ տեղեկատվություն է տրվում Ավստրիայում գների ֆիքսման մասին՝ Lufthansa-ի ավստրիական Austrian Airlines ստորաբաժանման մասնակցությամբ։ «Ես կարող եմ հաստատել, որ գների ֆիքսման կարտելի մասին բողոքը ներկայացվել է Եվրահանձնաժողովին»,- լրագրողներին հայտարարել է Գոմորեկը։ Գոմորեկը նաեւ նշել է, որ Իտալիայում, որտեղ Lufthansa-ն դուստր-ընկերություն ունի, բանակցություններ են ընթանում մյուս երեք ավիաընկերությունների հետ այն մասին, թե ինչ գնային մակարդակում իրենք կարող են իրենց հարմարավետ զգալ։ Եվրահանձնաժողովը հայտնել է, որ ստացել է բողոքը եւ կքննարկի այն։ Անցյալ շաբաթ Գոմորեկը բողոքել էր մրցակցության հարցերով ԵՄ հանձնակատար Մարգրետ Վեստագերին՝ կոչ անելով միջոցներ ձեռնարկել Lufthansа-ի Air Dolomiti, Alitalia, Neos եւ Blue Panorama դուստր-ընկերությունների դեմ։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01