ՄԱԿ-ի գլխավոր համաժողովը 1987 թվականին հունիսի 26-ը հռչակել է թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օր: Այս տարի օրվա կարգախոսն է. «Ավելի շատ գիտելիք՝ ավելի լավ խնամք»։ Ամբողջ աշխարհում թմրամիջոցներ չարաշահող անձանց թիվը կազմում է շուրջ 270 միլիոն, նրանցից 30 միլիոնն ունեն թմրամիջոցների գործածումից առաջացած հոգեկան և վարքային խանգարումներ։ Առողջապահության նախարարության հրապարակած տվյալների համաձայն, հունվարի 1-ի դրությամբ` Հայաստանում թմրամիջոցների օգտագործմամբ պայմանավորված հաշվառված անձանց թիվը կազմում է 7209, նախորդ տարվա 6951-ի համեմատությամբ։ Հաշվառված անձանցից ափիոնատիպ նյութերի գործածման հետևանքով հաշվառված է 2671 անձ, կանաբինոիդային թմրամիջոցների գործածման հետևանքով՝ 4532 անձ և կոկաինի գործածման հետևանքով՝ 6 անձ։ Հաշվառված անձանցից 4166-ը 28-49 տարեկան են, 1446-ը՝ 50-64, 1450-ը` 19-27, 135-ը` 65 և բարձր տարիքի և 12-ը` մինչև 18 տարեկան: Առողջապահության նախարարությունը, գիտակցելով թմրամիջոցների չարաշահումից բխող վտանգները, քայլ առ քայլ բարելավում և հզորացնում է ինչպես բնակչության շրջանում կանխարգելման աշխատանքները, այնպես էլ կախվածություններ ունեցող անձանց տրամադրվող բուժման ծառայությունները։ Հավատարիմ մնալով իր առաքելությանը և որդեգրած սկզբունքներին՝ նախարարությունն շարունակական բարեփոխումներ է իրականացնում նաև թմրաբանական ծառայության ոլորտում՝ այն միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու և ծառայության որակն ու արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։ ԱՆ-ից նշում են, որ ներկայում իրականացվում են հոգեներգործուն նյութերից կախվածությունների բուժման մասնագիտացված բուժհաստատության՝ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի շենքային պայմանների բարելավման և վերանորոգման աշխատանքներ։ Հաշվի առնելով թմրամիջոցների հիմնախնդրի կարևորությունը՝ առողջապահության նախարարությունը սերտորեն համագործակցում է նաև ոլորտի հետ առնչվող միջազգային կազմակերպությունների՝ ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Թմրամիջոցների և կախվածությունների մոնիտորինգի եվրոպական կենտրոնի և այլ հեղինակավոր կազմակերպությունների հետ։ Ըստ նախարարության, Հայաստանի քաղաքացիներին տրամադրվող թմրաբանական բուժումն իրականացվում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում։ «Կոչ ենք անում մեր քաղաքացիներին զերծ մնալ թմրամիջոցներից՝ հաշվի առնելով, որ դրանց գործածման անգամ մեկ փորձը կարող է դառնալ ճակատագրական և անդառնալի վնաս հասցնել առողջությանը»,-նշում են ԱՆ-ից։
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26