Արտաքին տեսքի խնամքի, գեղեցիկ դիմահարդարման և հատկապես ապատեղեկատվություն տարածելու մեջ Թագուհի Թովմասյանին կրնկակոխ հետևող Արմինե Օհանյանը երկար սպասեցնել չտվեց և Արգամ Աբրհամյանի մասին «Ժողովուրդ»-ի տպագրած հերթական զրպարտությանը ի պատասխան քաջարի Արմինեն իր անվեհեր «Հրապարակ»-ում հրապարակեց Հովիկ Աբրահամյանի վարորդին և անվտանգության ծառայողին նվիրված զվարճալի սագան: Նախ հարգելի Արմինե լինելով բազմափորձ լրագրող և պետական ապարատին քիչ թե շատ ծանոթ մարդ պետք է իմանաք, որ ՀՀ վարչապետի անվտանգությունը ապահովում են ԱԱԾ աշխատակիցները և այս պարագայում օրինաչափ է, որ մարդը երկար տարիներ աշխատելուց հետո անցել է թոշակի, իսկ դրանից հետո ուր կմեկնի և ինչ կանի դա իր անձական գործն է: Թերթը գրում է, որ վարչապետի վարորդի դուստրը ամիսներ առաջ հարազատ Մրգավետ գյուղի մանկապարտեզի վարիչ է նշանակվել, իսկ նրա տնօրեն նշանակվելուց առաջ հայրիկը կապիտալ վերանորոգել է մանկապարտեզը։ Այս հարցում ևս «Հրապարակ»-ը հակասում է իր որդեգրած սկզբունքներին, եթե նախկինում թերթը անխնա քննադատության էր ենթարկում այն բոլոր ուսումնական հաստատությունների տնօրեններին, ովքեր իրենց պաշտոնավարման ընթացքում միայն թալանով են զբաղվել և չեն կատարել շենքի ներքին հարդարման ու գույքի արդիականացման աշխատանքներ, ապա այս պարագայում միանշանակ պետք է ողջունեին մեր փոքրիկների առօրյան ավելի հարմարավետ դարձնելուն ուղղված այս գեղեցիկ նախաձեռնությունը: Հանրության շրջանում ինտելեկտուալ կնոջ համբավ ունեցող Արմինեն նման անհեթեթ և ցածրորակ հրապարակումներով հերքում է իր «բացառիկ» ինտելեկտի մասին թևածող լեգենդները: Եվ որպեսզի կարողանանք ժամանակին կանխենք այդ «համազգային» աղետը և երկիրը զերծ պահենք հնարավոր ցնցումներից՝ կարծում եմ, որ ճիշտ կլինի եթե Արմինեն համապատասխան դասընթացների կուրս անցնի և օրինակ վերցնի իր ամուսնու քրոջ դուստր, հայրենի շոուբիզնեսի անկրկնելի գեղեցկուհի, հեռուստաեթերի ինտելեկտուալ հաղորդաշարերի ամենաինտելեկտուալ հաղորդավարուհի՝ Նազենի Հովհաննիսյանից, ով վստահ եմ, որ չի զլանա և իր ուժերի ներածին չափով կփորձի օգտակար լինել մեր լրատվական դաշտի կարկառուն ներկայացուցչին:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34