Առաջատար շվեդ վիրաբույժ Անդերս Թեգնելը, որը կողմ էր հանդես եկել կորոնավիրուսի համավարակի պատճառով ներդրված կոշտ սահմանափակումներից հրաժարվելուն՝ զանգվածային իմունիտետրի ռազմավարության օգտին, Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) մեղադրել է երկրում վարակման դեպքերի վերաբերյալ տվյալների սխալ մեկնաբանման մեջ, գրում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով Daily Mail-ը: Փորձագետի խոսքով՝ ԱՀԿ-ն տվյալների սխալ մեկնաբանման արդյունքում Շվեդիան ընդգրկել է վարակման «վտանգավոր վերածնունդով» 11 երկրների շարքում: Թեգնելը սա «լիակատար թյուրիմացություն» է անվանել եւ պարզաբանել է, որ անցած շաբաթվա ընթացքում վարակման դեպքերի թվի աճը կապված է բնակչության ավելի մանրակրկիտ թեստավորման հետ, մինչդեռ ամբողջ երկրում կորոնավիրուսային հոսպիտալացումների եւ մահվան դեպքերը նվազում են, ինչը վկայում է ոչ թե իրավիճակի վատթարացման, այլ համավարակի անկման մասին Շվեդիայում: Թեգնելը հավելել է, որ ԱՀԿ պաշտոնական ներկայացուցիչներն այս հարցով չեն կապվել Շվեդիայի իշխանությունների հետ: Ընդ որում, նա շեշտել է, որ տվյալների այդպիսի սխալ մեկնաբանությունը կարող է հարված հասցնել Շվեդային եվրոպացիների համար ուղեւորությունների սահմանափակումների վերացման վերաբերյալ այժմ ընթացող քննարկման ֆոնին: Ըստ Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալների՝ հունիսի 26-ի առավոտի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 9.588.717-ի: Վերջին օրվա ընթացքում վարակվածների թվի աճը 179.9 հազար է կազմել: Համավարակի ողջ ընթացքում մահացել է 488.842 վարակված անձ, առողջացել է 4.82 միլիոն մարդ:
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26