Մեր բոլոր ԲԿ-ները շատ ակտիվ համագործակցում են առողջապահության նախարարության հետ , կառավարության հետ և բարձր մակարդակով իրականացնում են իրենց գործառույթները: Այս մասին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Պարզապես, երբ կոնկրետ իրավիճակ է ծագում և մասնագետները ուսումնասիրում են կառուցակարգերը, փորձում են ի հայտ բերել օրենսդրական բացերը, որոնք տեսականորեն կարող են գոյություն ունենալ որոշակի իրավիճակներում և այդ փոփոխությունը ընդամենը օրենսդրական մեխանիզմը ամբողջացնելու նպատակ ունի: Մենք մինչև այսօր չենք ունեցել իրավիճակ, երբ այդ գործիքը կիրառելու անհրաժեշտություն կունենանք»,-ասաց վարչապետն ու անդրադարձավ նաև տնտեսական գործոնին: «Ես ասել եմ, որ ապրիլին Հայաստանում 71 հազար աշխատատեղ փակվել էր, և եթե այդ ռեժիմը շարունակվեր, Հայաստանն իսկապես կարող էր սոցիալական կոլապսի առջև կանգնել: Հետևաբար պետք է մաքսիմալն անենք կորոնավիրուսի հետ համատեղ ապրելու հմտություններ ձեռք բերելու համար»,-ասաց նա; Ինչ վերաբերում է հակահամաճարակային կանոններին, վարչապետն ասաց. «2 օր առաջ Հայաստան էր այցելել Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչը և փորձեցինք նրանց գնահատականը լսել: Մենք արձանագրեցինք, որ հակահամաճարակային կանոնները ունիվերսալ են, խնդիրը այդ կանոնները պահպանելու որակի մեջ է: Մեզ ոչ մի նոր ռեկոմենդացիա չի տրվել, դրանք նույնն են՝ դիմակ, սոցիալական հեռավորություն և ձեռքերի ախտահանում: Նույնիսկ ԱՀԿ-ի ներկայացուցիչն ասաց, որ այս պահին, ցավոք սրտի, չունենք պատվաստանյութ և չգիտենք՝ երբ կունենանք: Քանի դեռ չունենք պատվաստանյութ, միակ պատվաստանյութը մնում է սա՝ նկատի ունենալով դիմակը»:
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44