Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը 31,3 մլրդ դոլար է անհրաժեշտ մինչև 2021 թվականի ավարտը COVID-19-ի թեստերի, պատվաստանյութերի և դեղերի մշակման և տարածման ծրագրերի զարգացման համար: Այդ մասին ասված է ԱՀԿ-ի կողմից գործարկված ACT-Accelerator նոր կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցների մշակումն արագացնելու միջազգային գործընկերության ծրագրի հայտարարության մեջ, գրում է New York Times-ը։ ACT-Accelerator-ը ապրիլի 24-ին ստեղծվել է ԱՀԿ-ի կողմից՝ Եվրամիության, Ֆրանսիայի, Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամի հետ համատեղ: Հունիսի վերջի տվյալներով՝ ծրագիրն արդեն ստացել է 3,4 մլրդ դոլարի չափով ֆինանսական օգնություն: «Այսօր ներկայացված պլանների համաձայն՝ ախտորոշման, թերապևտիկ միջոցների և պատվաստանյութերի ֆինանսավորման համար անհրաժեշտ է 31,3 մլրդ դոլար, որոնցից այսօրվա դրությամբ առկա է 3,4 մլրդ դոլարը։ Այսպիսով, անհրաժեշտ է ևս 27,9 մլրդ դոլար՝ ներառյալ 13,7 մլրդ դոլար՝ հրատապ կարիքները բավարարելու համար»,- ասված է հայտարարության մեջ: Ինչպես նշվում է, ԱՀԿ-ի ծրագիրը հույս ունի այդ գումարով արագացնել պատվաստանյութի մշակումը, ավելացնել մատակարարումները և 2021 թվականի կեսերին 500 մլն թեստեր բաշխել և ձեռք բերել երկու միլիարդ չափաբաժին պատվաստանյութեր, որոնցից մեկ միլիարդը՝ 2021 թվականի վերջին:
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26