ARM | RUS |

ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահը Արման Բաբաջանյանի հարցով դիմել է ԱԺ–ին և ԱԱԾ–ին

29.06.20 | 16:47

ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանըի հայտարարություն է տարածել, որում ասված է․

«Ղեկավարելով ՀՀ Սահմանադրությամբ և «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքով, Հաշվեքննիչ պալատի համար սահմանված օբյեկտիվության, քաղաքական չեզոքության, հրապարակայնության, ինչպես նաև թափանցիկության սկզբունքներով, հայտարարում եմ`

1. ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը 2020 թվականի հունիսի 25-ին, ՀՀ Ազգային ժողովի լիագումար նիստի ՀՀ հաշվեքննիչ պալատի 2019 թվականի տարեկան հաղորդման քննարկման ժամանակ իր ելույթում հնչեցրել է ՀՀ հաշվեքննիչ պալատի և ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահի հասցեին իրականությանը չհամապատասխանող գնահատականներ և արտահայտություններ, որոնք վայել չեն պատգամավորին։ Դրանով, պատգամավոր Արման Բաբաջանյանն իր պատգամավորական լիազորություններն իրականացնելիս, օգտագործելով պատգամավորի պաշտոնի իր հեղինակությունն ի շահ իրեն կամ այլ անձի, չի ցուցաբերել հարգալից վերաբերմունք՝ ՀՀ հաշվեքննիչ պալատի և նախագահի նկատմամբ, խախտելով՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված պատգամավորի էթիկայի կանոնները։

2. ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը, խախտելով սահմանադրական և քրեադատավարական կարևորագույն անմեղության կանխավարկածի սկզբունքը, հիմնվելով ՀՀ հաշվեքննիչ պալատի նախկին աշխատակից Արամայիս Սարգսյանի մամուլում արված ստահոդ հայտարարությունների վրա, ՀՀ հաշվեքննիչ պալատին և ղեկավարությանը մեղադրել է հանցագործության մեջ։

3. ՀՀ հաշվեքննիչ պալատի նախկին աշխատակից Արամայիս Սարգսյանի՝ 2020 թվականի մայիսի 8-ին «www.1in.am» լրատվամիջոցում արված հայտարարությունների վերաբերյալ ՀՀ հաշվեքննիչ պալատը, 2020 թվականի մայիսի 12-ին պաշտո¬նապես դիմել է «www.1in.am» լրատվամիջոցին, խնդրելով՝ օրենքով սահմանված կարգով հրապարակել ՀՀ հաշվեքննիչ պալատի նախկին աշխատակից Արամայիս Սարգսյանի հնչեցրած արտահայտությունների վերաբերյալ ՀՀ հաշվեքննիչ պա¬լատի հերքումը, ինչը մինչ օրս ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանին պատկանող «www.1in.am» լրատվամիջոցի կողմից չի ապահովվել։

4. ՀՀ հաշվեքննիչ պալատի նախկին աշխատակից Արամայիս Սարգսյանի 2020 թվականի՝ մայիսի 8-ին «www.1in.am» լրատվամիջոցում արված հայտարարությունների վերաբերյալ՝ ՀՀ հաշվեքննիչ պալատը հրապարակել է իր հերքումը, հորդորելով վերջինիս դադարեցնել զրպարտող գործելաոճը։ Հերքմանը կարելի է ծանոթանալ ՀՀ հաշվեքննիչ պալատի պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով

5. Հայտնի է դարձել, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը, 2020 թվականի՝ հունիսի 26-ին Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությանը հանցագործության վերաբերյալ հաղորդում է ներկայացրել, որտեղ որոշակիորեն վերարտադրել է 2020 թվականի հունիսի 25-ին ՀՀ հաշվեքննիչ պալատի հասցեին ուղղված իր անհիմն մեղադրանքը։ Այն է՝ նշյալ պատգամավորը, ընդունելով, որ թեև ՀՀ հաշվեքննիչ պալատի ուսում-նասիրություններն արժեքավոր են, այնուամենայնիվ, մեղադրում է ՀՀ հաշվեքննիչ պալատին տարբեր ոլորտներում իրականացված ուսումնասիրության արդ-յունքները ՀՀ գլխավոր դատախազություն ինքնուրույն և անմիջապես չուղարկելու մեջ։

Մինչդեռ, երեք տարի շարունակ, թե´ ՀՀ հաշվեքննիչ պալատը, թ´ ՀՀ գլխավոր դատախազությունը հրապարակայնորեն, այդ թվում՝ ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից, խոսում են այդ և համանման նյութերի, դրանց մասով միմյանց հետ արդյունավետ համագործակցության, արդեն հարուցված քրեական գործերի և դրանց ընթացքի մասին, մասնավորապես, երկուստեք նշելով, որ երկու առանձին պետական մարմինների միջև կա հստակ աշխատանքային համաձայնություն և պայմանավորվածություն ինչպես աշխատել հաշվեքննության նյութերի հետագա քրեաիրավական բնույթի գործընթացներում, անշուշտ, առաջնորդվելով այն պայմանով, որ հաշվեքննության նյութերը պետք է հրապարակվեն ամբողջությամբ, ինչը վստահաբար անում է ՀՀ հաշվեքննիչ պալատը, քանի որ դա բավարար է դատախազական մարմինների համար հետևելու պալատի բոլոր հրապարակումներին և անհրաժեշտության դեպքում տալու իրավական գնահատական այս կամ այն նյութի վերաբերյալ։

Ընդ որում, հաշվեքննիչ և դատախազական մարմինները հրապարակայնորեն մատնանշել և շարունակում են մատնանշել, որ հաշվեքննության որևէ արդյունք դուրս չի մնում արժանի իրավական գնահատման շրջանակից, քանի որ աշխատանքային կարգով բոլոր անհրաժեշտ նյութերն ու պարզաբանումները տրվում են հաշվեքննողների կողմից։ Այո´, լինում են նաև դեպքեր, երբ Հաշվեքննիչ պալատն ինքն է ուղարկում նյութերը՝ դրանցում առերևույթ հանցագործության ակնհայտ հատկանիշներ տեսնելիս։ Սակայն, հիմնականում իրավապահ մարմինները, նախապես տիրապետելով տվյալ հաշվեքննության առարկայի վերաբերյալ լրացուցիչ օպերատիվ նշանակության տեղեկատվությանը, գտնում են նպատակահարմար պահանջելու հաշվեքննությունից անհրաժեշտ փաստաթղթեր, և դրանց մասով նախաքննչական գործողություններ իրականացնելուց և համապատասխան նյութեր պատրաստելուց հետո որոշում են հարուցել քրական գործեր։

6. ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանին ՀՀ հաշվեքննիչ պալատը պաշտոնապես տեղեկացրել է, որ այդ նյութերի մասով իրավապահ մարմինները, հիմնվելով ՀՀ հաշվեքննիչ պալատի հրապարակային ուսումնասիրության արդյունքների վրա, հետագայում իրականացրել են քննչական, օպերատիվ հետախուզական և այլ բնույթի մասնագիտական գործողություններ, որոնց արդյունքում է միայն եզրահանգվել, որ անհրաժեշտ է հարուցել քրեական գործեր։

7. ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանն, ամբողջությամբ չի տիրապետում ՀՀ օրենսդրությամբ արտաքին պետական հաշվեքննության (արտաքին պետական վերահսկողության) և քննչական, դատախազական գործառույթների միջև եղած իրավական և մասնագիտական տարբերություններին, ինչպես նաև դրանց բոլորի մասով պատասխանատու անձանց համար օրենքով սահմանված լիազորությունների և պարտականությունների շրջանակին, հատկապես նկատի ունենալով, հաշվեքննության, թերևս, ամենակարևոր սկզբունքը՝ հավեքննության նյութերը դարձնել հրապարակային։ Այս իմաստով զավեշտալի է, թե ինչպե՞ս է պատգամավոր՝ Արման Բաբաջանյանը, ով հանդիսանում է «հայտնի» լրատվամիջոցի սեփականատեր, և տեղյակ լինելով պալատի բոլոր ուսումնասիրություններին, հանկարծ որոշում է չարախոսել պալատի հասցեին հենց այն պահին, երբ ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից ՀՀ հաշվեքննիչ պալատը հրապարակում է միլիարդավոր դրամների հասնող խախտումների մասին։

8. ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բա¬բա¬ջան¬յանին հորդորում եմ դադարեցնել ՀՀ հաշվեքննիչ պալատի հասցեին արվող ան¬հիմն և ստահոդ հայտարարություններն ու գնահատականները։

9. ՀՀ հաշվեքննիչ պալատի ձևավորման օրվանից սկսած ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը, անտեսելով ՀՀ հաշվեքննիչ պալատի և նախագահի պարզաբանումները, ՀՀ հաշվեքննիչ պալատին և նախագահին պարբերաբար հետապնդում է իր՝ իրականությանը չհամապատասխանող և ստահոդ արտահայտություններով և գնահատականներով, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր՝ Արման Բաբաջանյանը կա´մ հայտնվել է շփոթի մեջ, կա´մ շարժվում է մեզ անհայտ շահերով։

10. Հայտնում եմ իմ լիարժեք պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը ինչպես ՀՀ հատուկ քննչական ծառայության, այնպես էլ այլ պետական մարմինների հետ, ստեղծելով բոլոր հնարավոր պայմանները, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր՝ Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ հաշվեքննիչ պալատի համբավը կասկածի տակ դնող գնահատականներն ու կասկածանքները փարատելու ուղղությամբ։

11. Միաժամանակ, նկատի ունենալով ՀՀ հաշվեքննիչ պալատի դերն ու նշանակությունը ՀՀ պետականության համար, խնդրում եմ ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը հետևել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ ՀՀ հաշվեքննիչ պալատին ուղղված վարքագծին, հատկապես, նկատի ունենալով տարբեր ոլորտներում հաշվեքննությամբ բացահայտված խախտումների և դրանցով պայմանավորված հնարավոր փոխկապակցվածության հանգամանքը։

12. Նկատի ունենալով վերոգրյալը, ինչպես նաև հաշվի առնելով ՀՀ հաշվեքննիչ պալատի հեղինակությանը հասցված վնասը, դիմում եմ ՀՀ Ազգային ժողովին, նախաձեռնել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի պատգամավորական էթիկայի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու գործընթաց»։


Ճամբարակում «BMW»-ն մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում․ կան տուժածներ

Ճամբարակում «BMW»-ն մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում․ կան...

16:02

Փաշինյանը վտանգավոր ու մանիպուլյատիվ ձևակերպումներով՝ «փախել եք Ղարաբաղից», «հայաստանցիների միլիարդներն ենք ուղարկել ձեզ» հերթական անգամ ատելություն է գեներացնում. Առաքելյան

Փաշինյանը վտանգավոր ու մանիպուլյատիվ ձևակերպումներով՝ «փախել եք Ղարաբաղից», «հայաստանցիների...

15:33

Քաղաքացին միջնամատ ցույց տվեց Փաշինյանին ու ՔՊ–ականներին. վիճաբանություն սկսվեց

Քաղաքացին միջնամատ ցույց տվեց Փաշինյանին ու ՔՊ–ականներին. վիճաբանություն...

14:13

Փաշինյանը զոհվածի աղջկան մեղադրում էր փախնելու մեջ

Փաշինյանը զոհվածի աղջկան մեղադրում էր փախնելու մեջ

14:12

Արցախցին չի թռել, արցախցին չի ուրացել իր պայքարը՝ գերադասելով Արցախից հեռու, բայց ադրբեջանական ստրկության մեջ չապրել․ Շարմազանով

Արցախցին չի թռել, արցախցին չի ուրացել իր պայքարը՝ գերադասելով Արցախից հեռու, բայց ադրբեջանական...

14:05

Տղադ այս քարտեզում է ապրելու. Փաշինյան VIDEO

Տղադ այս քարտեզում է ապրելու. Փաշինյան VIDEO

14:00

0-ից չենք սկսելու, ինչպես Փաշինյանը հայտարարեց. Մարությանը` խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ  Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/997728.html  © factor.am

0-ից չենք սկսելու, ինչպես Փաշինյանը հայտարարեց. Մարությանը` խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ...

15:55

«Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածուն Հայկ Մարությանն է

«Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածուն Հայկ Մարությանն...

14:49

Հոգևորականները միասին աղոթք բարձրացրին անազատության մեջ գտնվող Սրբազան Հայրերի, խաղաղության, եկեղեցու զորացման համար

Հոգևորականները միասին աղոթք բարձրացրին անազատության մեջ գտնվող Սրբազան Հայրերի, խաղաղության,...

14:23

Նովրուզը թող հարատև խաղաղություն բերի․ Փաշինյանը շնորհավորել է Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին

Նովրուզը թող հարատև խաղաղություն բերի․ Փաշինյանը շնորհավորել է Իրանի հոգևոր առաջնորդին և...

13:48

Քննիչը մերժել է միջնորդությունը․ Կաթողիկոսը չի կարող մեկնել Վրաստան

Քննիչը մերժել է միջնորդությունը․ Կաթողիկոսը չի կարող մեկնել...

13:24

Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված մեկ տարեկան երեխան մահացել է

Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված մեկ տարեկան երեխան մահացել...

13:07

Նիկոլ Փաշինյանից հետո ամենամեծ վնասը Հայաստանի քաղաքական կյանքին հասցրել է Ռոբերտ Քոչարյանի քարոզչական թիմը. Արմեն Աշոտյան

Նիկոլ Փաշինյանից հետո ամենամեծ վնասը Հայաստանի քաղաքական կյանքին հասցրել է Ռոբերտ Քոչարյանի...

14:03

Գարեգին Բ Կաթողիկոսին Վրաստան մեկնել արգելելը բացասական կանդրադառնա Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու միջազգային հեղինակության վրա. Մելոյան

Գարեգին Բ Կաթողիկոսին Վրաստան մեկնել արգելելը բացասական կանդրադառնա Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու...

13:55

Փաշինյանը բաց տեքստով հայտարարում է, որ եթե նեղն ընկնի` Ալիևի օգնությանը կդիմի. Արթուր Խաչատրյան

Փաշինյանը բաց տեքստով հայտարարում է, որ եթե նեղն ընկնի` Ալիևի օգնությանը կդիմի. Արթուր...

13:45

Ընդդիմության հիմնական հատվածի հայտարարությունները ենթադրում են պատերազմ. Սուրեն Պապիկյան

Ընդդիմության հիմնական հատվածի հայտարարությունները ենթադրում են պատերազմ. Սուրեն...

13:38

ՆԳ նախարարը չբացառեց՝ 1 տարեկան երեխայի սպանության փորձի գործով կարող է մեղադրանք առաջադրվել նաև ընտանիքի այլ անդամների (Տեսանյութ)

ՆԳ նախարարը չբացառեց՝ 1 տարեկան երեխայի սպանության փորձի գործով կարող է մեղադրանք առաջադրվել նաև...

13:28

Հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական խափանում

Հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական...

10:44

«Մարդ եք բերո՞ւմ մեր վրա»․ Թաթոյանը Փաշինյանին խորհուրդ տվեց հավաքել սրտիկները, պաչիկներն ու պատրաստվել նախկին դառնալուն

«Մարդ եք բերո՞ւմ մեր վրա»․ Թաթոյանը Փաշինյանին խորհուրդ տվեց հավաքել սրտիկները, պաչիկներն ու...

10:10

Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

09:35

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44