Արաբական ամենահեղինակավոր՝ 1875թ. հիմնադրված և օրական 1 մլն տպաքանակով լույս տեսնող «Ալ Ահրամ» (Եգիպտոս) օրաթերթում հունիսի 25-ին հրապարակված՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի բացառիկ հարցազրույցը լայն արձագանք է գտել արաբական աշխարհի այլ հայտնի լրատվամիջոցներում: Դրանցից ոմանք ոչ միայն անդրադարձել են հարցազրույցին, այլև՝ իրենք էլ վերատպել են այն, ևս մեկ անգամ բարձրաձայնելով Հայաստանի նախագահի խոսքը. «Մենք չենք կարող մոռանալ Հայոց ցեղասպանությունը և չենք կարող հաշտվել դրա հետևանքների հետ: Մենք չենք կարող անտեսել զոհերի և վերապրածների տառապանքները և նրանց սերունդների համար պետք է ապահովենք անվտանգ ու արժանապատիվ ապագա»:
«Հայոց Ցեղասպանության հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի. Օսմանցիները իրականացրեցին պատմության մեջ ամենազարհուրելի Ցեղասպանությունը» վերնագրված հարցազրույցը մասնավորապես արտատպվել է քրդական հեղինակավոր ANF (Firat News Agency) լրատվական գործակալությունը:
Հարցազրույցն ամբողջությամբ արտատպել է սիրիական հեղինակավոր «Ալազմենահ» պարբերականը:
Հիշեցնենք, որ հարցազրույցում նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես խոսել էր Հայոց ցեղասպանության, ցեղասպանությունը ճանաչելու կարևորության և ցեղասպանության դասերի մասին:
«Ցավալի է գիտակցել, որ մարդկությունը դասեր չքաղեց Հայոց ցեղասպանությունից, այն մոռացվեց, երկար ժամանակ մնաց չճանաչված ու չդատապարտված, ինչը կարող էր կանխել մարդկության պատմության ընթացքում հետագա նման ոճրագործությունները: Եվ մարդկությունը դրանից հետո նորից ականատես եղավ այլ ցեղասպանությունների,-հարցազրույցում մասնավորապես ասել էր նախագահ Սարգսյանը: -Իմ խորին համոզմամբ, Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն հայերիս համար է, այլ առաջին հերթին այն համամարդկային անանց արժեքների նկատմամբ մոտեցման հարց է, այդ չարիքը կանխարգելելու հարց:
Հենց այս գիտակցությամբ է առաջնորդվում Հայաստանն՝ իր քաղաքականության առաջնահերթություններից մեկը սահմանելով ցեղասպանությունների կանխարգելումը և այս ուղղությամբ ակտիվորեն քայլեր ձեռնարկելով ազգային և միջազգային մակարդակներով»:
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44