Նույնիսկ սոցիալական ցանցերի շատ մակերեսային դիտարկումները ցույց են տալիս, որ, ըստ էության, ի հեճուկս հակահամաճարակային շարժում սկսելու անհրաժեշտության, մեր բազմաթիվ հայրենակիցներ, ավելի շատ պրոհամաճարակային վարքագիծ են դրսեւորում: Այս մասին այսօր՝ հունիսի 29-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Շաբաթ- կիրակի օրերին մենք սոցիալական ցանցերում տեսանք բազմաթիվ ամառանոցային խնջույքների մասին, զանգվածային ուխտագնացությունների մասին տեսարանների: Տեսնում ենք, որ ի հեճուկս նրա, որ օրինակ բազմաթիվ կազմակերպությունների կողմից արված են գծանշումներն, ըստ էության, չեն օգտագործվում: Այս մաենը չեմ ասում, որպեսզի որեւէ մեկին մեղադրեմ: Ես հարկ եմ համարում պարզապես ընդգծել, որ մեր թվերը ցույց են տալիս, որ բոլորս առանց բացառության, որտեղ ինչքան եւ ինչպես կարողացել ենք, քամահրական վերաբերմունք ենք ցուցաբերում հակահամաճարակային կանոնների վերաբերյալ: Քանի որ այս երեւույթը այսպիսի մասշտաբներ է ստացել ՀՀ-ում, մենք բոլորս, ինձնից սկսած, կարիք ունենք հակահամաճարակային վարքագիծը ռեստարտի ենթարկելու: Հակառակ դեպքում մենք չենք կարողանալու այս վիճակը հաղթահարել: Առաջին հերթին պետական կառավարման մարմինները պետք է իրենց ոլորտում պահպանեն կանոնները: Կլինեն դրանք քաղաքացիների սպասարկման կենտրոններ, մաքսատներ, վարորդական իրավունքներ կամ համարանիշներ տրամադրող մասնաճյուղեր, անձնագրային բաժիններ, առողջապահական հաստատություններ, սոցիալական աջակցության կենտրոններ, ընդունելության քննական կենտրոններ, զորակոչային հավաքակայան եւ այլն: Հաջորդը, կազմակերպությունները պետք է ստանձնեն պատասխանատվություն իրենց տարածքում, այլեւ հարակից տարածքներում հերթերի պահպանման համար: Հաջորդը, ոստիկանությունը նախ պետք է իր շարքերում կանոնների պահպանման բարձր կարգապահություն ցուցաբերի, եւ ոստիկանները ոչ մի դեպքի կողքով անտարբեր չպետք է անցնեն: Այս ամենը կարեւոր ցույց տալու համար մեր հավաքական հավատը, որ կարող ենք այս ճգնաժամը հաղթահարել: Հաղթահարումը կախված է մեր հավաքական կամքից ու ջանքերից»,-ասաց վարչապետը: Նա հիշեցրեց, որ կորոնավիրուսն արդեն 433 մարդու կյանք է խլել Հայաստանում եւ այդ պրոցեսը շարունակվում է. «Մեզնից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ որեւէ տեղում կանոն չպահելու արդյունքում մեծ հավանականությամբ իչ-որ մեկին դատապարտում է մահվան: Մենք այսօր մեր վարքագծի ռեստարտի, նոր կարգապահության ներդրման կարիք ունենք»: Փաշինյանը ցույց տվեց վերլուծության գրաֆիկ, որը ցույց է տալիս համաճարակի հաղթահարման տարբեր սցենարներ: «Համաճարակի հաղթահարման լավագույն սցենարը սոցիալական համերաշխության տրամաբանությամբ կարգապահության ավելացումն է, որի արդյունքում մենք տնտեսական դժվարությունները կհաղթահարենք լավագույն սցենարով: Եթե մենք լոքդաուն անենք եւ այն պատշաճ չպահպանվի, դա մեր տնտեսության համար կունենա երկարաժամկետ եւ աղետալի հետեւանք: Մենք այսօր ունենք ծայրահեղ ծանր վիճակում է 123 հիվանդ, ծանր վիճակում է գտնվում 529 հիվանդ: 1739 հիվանդի մոտ կա թոքաբորբ: Մենք կարող ենք փոխել այս վիճակագրությունը, եթե պահպանենք կանոնները»,-ընդգծեց նա:
News am
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01