Boeing Co-ն սկսել է երկար ժամանակ հետաձգվող 737 MAX-ի փորձնական թռիչքների շարքը՝ հուսալով օդանավերի շահագործումը վերսկսելու հավանություն ստանալ, որոնք անցյալ տարի դադարեցվել էին 2 աղետներից հետո, եւ վերականգնել իր սասանված հեղինակությունը, փոխանցում է Reuters-ը: ԱՄՆ Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության (FAA) օդաչուները եւ Boeing-ը երկուշաբթի իկրականացրել են առաջին փորձնական թռիչքը, որը տեւել է մոտ 3 ժամ: Սակարկությունների ավարտին Boeing-ի բաժնետոմսերը աճել են 14,4 տոկոս՝ հասնելով մինչեւ 194,49 դոլարի: Փորձնական թռիչքների ավարտից հետո FAA-ն պետք է վերլուծի թեստերի տվյալները եւ ի թիվս այլ հանձնարարականների՝ հաստատի օդաչուների պատրաստման նոր ընթացակարգերը: Կարգավորողը հազիվ թե սեպտեմբերից շուտ հավանություն տա օդանավերի թռիչքների վերսկսմանը, հայտնել են ճյուղի եւ կառավարական աղբյուրները: Եթե Boeing-ը թույլտվություն ստանա, ընկերությունը կարող է մինչեւ տարեվերջ ԱՄՆ-ում վերսկսել 737 MAX-ի թռիչքները: FAA-ի գլխավոր խնդիրն է հավաստագրել ընկնելուց պաշտպանական թարմացված համակարգը, որը հայտնի է որպես MCAS, որի թերությունների հետ են կապում 737 MAX-ի երկու աղետները, ինչպես նաեւ կատարել թռիչքային մանեւրումների եւ վթարային գործողությունների լայն սպեկտր, հայտնել է կարգավորողը: Վարչությունից հայտնել են, որ «թռիչքների դադարեցման կարգադրությունը կհանեն միայն այն բանից հետո, երբ համոզվեն, որ օդանավը համապատասխանում է հավաստագրված ստանդարտներին»:
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44