Գերմանացի մոլորակագետն առաջարկել է կյանքը տեղափոխել այլ մոլորակներ, որոնք ի վիճակի են ապահովել այն` այնտեղ ուղարկելով միկրոօրգանիզմներով զոնդեր: Գիտնականն իր առաջարկը հնչեցրել է հոդվածում, որը հրապարակվել է Astrophysics and Space Science գիտական ամսագրի կողմից, հայտնում է Informing-ը:
Ֆրանկֆուրտի համալսարանի մոլորակագետ Կլաուդիուս Գրոսն առաջարկում է ապագայում արշավներ ուղարկել պոտենցիալ բնակելի այնպիսի մոլորակներ, ինչպիսին մոտակա երկրանման Պրոկսիմա Ցենտավրա b մոլորակն է, դրա համար անհրաժեշտ է ավտոմատ զոնդը զինել երկրային մանրէներով: Հետազոտելով էկզոմոլորակում կյանքի առկայությունը եւ այնտեղ կյանք չգտնելով` զոնդն արհեստականորեն «կցանի» այն` այնտեղ թողնելով իր հետ բերած մանրէները:
Գիտնականը համոզված է, որ դա մարդկանց կօգնի կյանքի էվոլյուցիան գործարկել ամբողջ Գալակտիկայի մասշտաբներում եւ ժամանակի հետ պատրաստի հարթակներ ստանալ շրջակա այլ աստղերի վրա մեր համայնքները կառուցելու համար, որոնք մինչեւ գաղութարարների տեղ հասնելն արդեն բնակեցված կլինեն մարդկությանը բնորոշ կյանքի ձեւերով:
Նախ եւ առաջ Գրոսն առաջարկում է բացառել այն մոլորակները, որտեղ այս կամ այն պատճառով չի կարող կյանք առաջանալ: Նրա կարծիքով, դա հնարավորություն կտա խուսափել նրանից, որ երկրային միկրոօրգանիզմները կոչնչացնեն մոլորակի վրա առաջացող ոչ երկրային կյանքը` դրանով մոլորակային ծավալների քսենոցիդ առաջացնելով: Գիտնականը նաեւ կարծում է, որ այլ մոլորակներում կյանքի տարածումը կարող է «հատուցում» դառնալ մարդկության ոչնչացրած բուսական ու կենդանական տեսակների համար:
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55