Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում դատավոր Աննա Մաթևոսյանի նախագահությամբ քննվում է ՊՎԾ՝ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի կոմից իննամյա երեխային վրաերթի ենթարկելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի կարճման որոշման դեմ տուժողի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանի ներկայացված բողոքը։ Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 19-ին Էրեբունու քննչական մարմնի քննիչի կողմից կարճվել էր Դավիթ Սանասարյանի կողմից երեխային վրաերթի ենթարկելու հետ կապված գործը։ Նիստի ընթացքում տուժողի ներկայացուցիչ Տ. Աթանեսյանը նշեց, որ փորձաքննության եզրակացությունը բավարար չափով պարզ և ամբողջական չէ, ուստի անհրաժեշտ է նշանակել լրացուցիչ փորձաքննություն՝ այլ փորձագետի կողմից։ Նա պնդեց, որ փորձագետի կողմից օգտագործված ելակետային տվյալներն ամբողջական չեն։ «Ավտոմեքենայի արագության վերաբերյալ տվյալը վերցված է վարորդ Դ. Սանասարյանի՝ որպես վկա տված ցուցմունքիեց՝ 10-15 կմ/ժ արագություն, բայց քրեական գործում առկա է վարորդի բացատրությունը, որտեղ նշված է՝ ավտոմեքենայի արագությունը եղել է 5-7 կմ/ժ։ Այդ պայմաններում փորձագետի կողմից եզրակացության հետազոտական մասում կիրառված բանաձևը կունենա այլ արդյունք»,- նշեց տուժողի ներկայացուցիչ։ Բացի այդ, Տիգրան Աթանեսյանի խոսքով, փորձագետը նշել է, որ վրաերթը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ավտոմոբիլը դուրս է եկել կամարանցումից, սակայն վրաերթի դեպքի վայրի զննությամբ կատարված արձանագրության համաձայն՝ վրաերթը տեղի է ունեցել կամարանցման եզրին։ «Փորձագետը նաև նշել է, որ տվյալ իրադրության համար կիրառելի է ՃԵ կանոններին 67-րդ կետը, մինչդեռ ակնհայտ է, որ տվյալ կամարանցումով մուտք է արվում բնակելի գոտի։ Ուստի այս դեպքում, միանշանակ, կիրառելի է ՃԵ 119-րդ կետը, ըստ որի՝ բնակելի գոտում հետիոտների տեղաշարժը թույլատրվում է ինչպես մայթով, այնպես էլ երթևեկելի մասով. բնակելի գոտում հետիոտներն ունեն առավելություն, բայց իրենք չպետք է խոչընդոտեն տրանսպորտային միջոցների երթևեկությանը։ Տվյալ դեպքում վարորդից պահանջվել է զգոնություն, քանի որ նա մուտք է գործել բնակելի գոտի և գտնվել է սահմանափակ տեսանելիության պայմաններում»,- ներկայացրեց Տ. Աթանեսյանը։ Տուժողի ներկայացուցիչը նաև ասաց, որ փորձագետը տասնամյակների վաղեմություն ունեցող գրականություն է օգտագործել։ Ի պատասխան, գործը քննող քննիչը տեղեկացրեց, որ ամբողջ քրեական գործը տրամադրվել է փորձագետին, վերջինս ուսումնասիրել է քրգործում եղած ելակետային տվյալները, և եթե որևէ հակասություն լիներ, ապա նա համապատասխան միջնորդություն կներկայացներ վարույթն իրականացնող մարմնին։ Նա նաև պնդեց, որ նույն գրականությունն է օգտագործվում ամբողջ աշխարհում, քանի որ ֆիզիկայի օրենքները նունն են։ Բողոքի քննությունը հետաձգվեց, այն կանցկացվի հուլիսի 13-ին, ժամը 10.00-ին։
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44