ԱՄՆ իշխանություններն արտահանում են սիրիական բնական ռեսուրսները՝ ձեւացնելով, որ պայքարում են ահաբեկչական սպառնալիքի դեմ: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին Սիրիայում Աստանայի գործընթացի երաշխավորող երկրների գագաթնաժողովին, որը տեղի է ունենում վիդեոկոնֆերանսի ձեւաչափով: Նրա ելույթը հեռարձակվել է Իրանի պետական հեռուստատեսության կողմից, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Մեծացնելով ապօրինի ռազմակայանների թիվը Եփրատից դեպի արեւելք Սիրիայի նավթային շրջաններում՝ Միացյալ Նահանգները ներծծում են երկրի բնական ռեսուրսները»,- ասել է նա: Նախագահի խոսքով՝ Միացյալ Նահանգների գործողություններն «ապացուցում են, որ հակաահաբեկչության մասին իրենց պնդումները կեղծ են»: Նա հավելել է, որ «ԱՄՆ օկուպանտ ուժերի անօրինական ներկայությունը Սիրիայում անկայունության գործոն է այս երկրի եւ ողջ տարածաշրջանի համար»: «Պատերազմը սկսվելուց ինը տարի անց Իրանը վստահ է, որ ճգնաժամի լուծման միակ ճանապարհը քաղաքական գործընթացն է: Ռազմական որոշման տեղ չկա»,- նշել է Ռոհանին: Չորեքշաբթի օրը տեղի է ունեցել Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի վեցերորդ գագաթնաժողովը սիրիական կարգավորման վերաբերյալ: Կորոնավիրուսի համավարակի պատճառով այն կազմակերպվել էր տեսակոնֆերանսի ձեւաչափով։ Աստանայի գործընթացի երաշխավորներ երկրերի նախագահների նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել 2019 թվականի սեպտեմբերին Անկարայում: Երեք երկրների միջեւ շփումները պահպանվում են նաեւ Նուր Սուլթանում Սիրիայի հարցով բարձր մակարդակի հանդիպումների շրջանակներում, որոնցից վերջինը տեղի է ունեցել դեկտեմբերի 10-11-ը:
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26