ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն լրագրողներին մեղադրել է ապատեղեկատվություն տարածելու մեջ՝ կապված այն հաղորդագրությունների հետ, որ Ռուսաստանը վճարել է թալիբների կողմից աջակցվող գրոհայիններին՝ Աֆղանստանում ամերիկացի զինվորներին սպանելու համար: Նա հրաժարվել է քննարկել այդ հարցի վերաբերյալ հետախուզական զեկույցները՝ հայտարարելով, որ դա կարող է սպառնալիքի տակ դնել ամերիկացի զինվորներին: «Ես չեմ պատրաստվում վտանգի ենթարկել երիտասարդ տղամարդկանց եւ կանանց, ովքեր ծառայում են Աֆղանստանում, ինչպես դա արել են որոշ լրատվական կազմակերպություններ... Եվ դուք չպետք է մասնակցեք դրան»,- լրագրողներից մեկին ասել է նա: «Ես կարող եմ ձեզ հավաստիացնել, որ մենք բացարձակ ճիշտ ենք արձագանքել»,- ասել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ-ը գիտեր սպառնալիքների եւ դրանց հավաստիության մասին: «Այն փաստը, որ ռուսները Աֆղանստանում ներգրավված են ԱՄՆ-ի համար անբարենպաստ ձեւով, նորություն չէ: Մենք դրան լրջորեն ենք վերաբերել, համապատասխան կերպով զբաղվել ենք դրանով»: Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ը ավելի քան մեկ տասնամյակ կոչ է անում Ռուսաստանին «դադարեցնել» հրազենի վաճառքը Աֆղանստանում, ինչը վտանգի է ենթարկում ամերիկացիներին: Նա նշել է, որ պաշտպանության նախարարությունն ունի 7 միլիարդ դոլար միջոցներ՝ Մոսկվայի սպառնալիքներին դիմակայելու համար, մատնանշելով սպառազինության նորացված եւ ժամանակակից վերահսկողության ԱՄՆ-ի ձգտումը: Խոսելով G7-ի առաջնորդների առաջիկա հանդիպմանը Ռուսաստանին հրավիրելու հնարավորության մասին՝ Պոմպեոն ասել է, որ «մենք պետք է խոսենք ռուսների հետ», եւ որոշումը կկայացնի նախագահ Դոնալդ Թրամփը: Ընդ որում, Պոմպեոն նշել է, որ «շատ կարեւոր է» շարունակել ռուսների հետ փոխգործակցությունը:
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26