Շուտով ներկրելու ենք ոչխարների քանակ, քանի որ մեր առկա ռեսուրսների վերարտադրության հաշվին հնարավոր չէ իրականացնել այդ ծրագիրը: Ներմուծված գլխաքանակը տրամադրվելու է արտոնյալ վարկի տեսքով. այսօր այս մասին իր ծրագրի ներկայացման ելույթում նշեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ ընդծելով, որ առաջին ներմուծումը հավանաբար կլինի սեպտեմբեր- հոկտեմբեր ամսից, կփորձեն մինչև 50 հազար գլուխ ներկրել:
Նախագահի հավաստմամբ՝ դաշտավարությունը, բանջարաբուծությունը, գյուղատնտեսությունը, ոռոգման համակարգը մեծ տեմպերով զարգացում է ունենալու. «Չմշակված հողերը պետք է ամբողջը մշակել, սա մեր գլխավոր խնդիրն է լինելու: Արցախում անմշակ հող չպետք է լինի, սա մեր գլխավոր խնդիրն է և դրան հասնելու ենք»:
Նրա խոսքով՝ ամենակարևոր ծրագրերից մեկը բնակարանաշինությունն է, ինչպես որ հայտարարվել է՝ տարեկան 1000 բնակարան, յուրաքանչյուր ընտանիք առանձին բնակարան պետք է ունենա, որը 4-5 տարվա մեջ կլյանքի է կոչվելու: Բնակարանաշինության ծրագրերը գործելու է ոչ միայն Ստեփանակերտում, այլև շրջկենտրոններում:
«Մենք նախատեսում ենք նաև մեծ ծավալի հասցնել ճանապարհաշինության աշխատանքները, հայտարարվել է առաջիկա 5 տարիներին նվազագույնը 80 կմ ճանապարհի կառուցում, եթե հաշվենք 400 կմ ասֆալտապատ նոր տարածք, ապա կտեսնենք, թե ինչպես է փոխվելու մեր հայրենիքը և զբոսաշրջության, տնտեսության զարգացման և ամենակարևորը մեր հայրենակիցների հարմարավետության համար, որպեսզի նրանք երթևեկեն ավելի լավ պայմաններում: Դրան զուգահեռ՝ գյուղերում գլխավոր խնդիրն է լինելու սալապատումը: Տարեկան 300 հազար մ/ք սալապատում 5 տարում, ինչը փոխելու է մեր գյուղը»:
Արցախի նախագահը նշեց, որ արդեն հանձնարարված է անվճար բարձրագույն կրթություն իրականացնելու ծրագիրը .
«Որևէ մեկը թող չկասկածի, որ ունենալու ենք ավելի որակյալ բարձրագույն կրթություն, քան այսօր և ՝անվճար, իսկ քննադատողներն այլ ուղղություն թող փնտրեն: Սոցիալական և կրթական մեր գլխավոր հեղափոխական ծրագրերից մեկն է լինելու, համբերեք, ընդամենը և կտեսնեք առողջապահության համակարգում իրականացնելու ենք պետպատվեր 100 տոկոս ծրագիրը և բարձրացվելու է առողջապահական համակարգի աշխատակիցների աշխատանքը: Չի բացառվում, որ առաջին քայլը լինի սեպտեմբերից»,-նշեց նա:
Անդրադառնալով կադրերի քաղաքականությանը, Արայիկ Հարությունյանը նշեց, որ շատերը չընդգրկվելով, կադրային նշանակումներում փորձում են թիրախավորել իրենց պարտավորություններն ստանձնած քաղաքացիներին:
«Ես եմ ընտրում, ով կարող է ինձ օգնել և խորհուրդ տալ, դա հանրային քննարկման թեմա չէ, հանգիստ եղեք, այն մարդկանց ում ընտրել եմ՝ օգնական և խորհրդական, գիտեմ տվյալ անձիք, ինչպես են ինձ օգնելու: Որևէ պաշտոնյա առանց աշխատանքի չի մնալու, նրանք ովքեր չեն աշխատելու ՝ազատվելու են: Ուզում եմ վստահ լինեք, որ նախագահական ապարատը ամեն ինչ անելու է հայրենակիցների խնդիրները լուծման ահամր: Նախագահական ապարատը շատ ուժեղ վերահսկելու է կառավարության գործունությունը՝ ոչ միայն օգնելու է նախագահին, այլև ուշադրության կենտրոնում է պահելու մեր հայրենակիցների խնդիրները: Մի շարք խորհրդականներ, ովքեր թոշակառու են և եկամուտ չունեն, աշխատելու են հասարակական հիմունքներով, և դա լինելու է պարտականութուն հայրենիքի հանդեպ». ավելացրեց նա:
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01