Ինչպես հայտնի է, օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Կառավարության անդամները դուրս էին գալիս փողոցներ և մարդկանց դիմակներ բաժանում: Ակցիան տևեց մի քանի օր: Alternativ.am-ը փորձել է պարզել, թե ինչ միջոցներով և ումից են ձեռք բերվել այդ դիմակները, և ընդհանուր առմամբ քանի դիմակ է բաժանվել: Համապատասխան հարցադրումներով դիմեցինք ՀՀ վարչապետի աշխատակազմ, որտեղից մեզ հայտնեցին, որ կորոնավիրուսի դեմ պայքարի տեղեկատվական իրազեկման շրջանակում քաղաքացիներին բաժանվել է 5940 հատ պաշտպանիչ դիմակ: Դիմակները ձեռք են բերվել վարչապետի աշխատակազմի կողմից՝ պետբյուջեի միջոցների հաշվին, «Տավուշ տեքստիլ» ՍՊԸ-ից: Ընդհանուր առմամբ ծախսվել է 356 400 դրամ (մեկ դիմակը՝ 60 դրամ): Հիշեցնենք, որ «Տավուշ տեքստիլ» ՍՊԸ-ն հենց այն ընկերությունն է, որը, ըստ մամուլում առկա բազմաթիվ հրապարակումների, պատկանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ազգականներին: Ստացվում է, որ կառավարությունը պետական միջոցներից գումար է հատկացնում՝ վարչապետի ազգականների արտադրանքը իրացնելու համար, դա էլ հերիք չէ, վարչապետն անձամբ փողոցներում գովազդում է այդ արտադրանքը: Ուշագրավ է նաև 1 դիմակի արժեքը: Կառավարությունն այն ձեռք է բերել 60 դրամով, մինչդեռ բազմաթիվ այլ գործարաններ հատկապես մեծածախ գնումների դեպքում 40-50 տոկոսով ավելի մատչելի դիմակներ են առաջարկում:
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01