Ես ինքս խիստ քննադատել եմ նախորդ իշխանություններին, սակայն այն, ինչ անում է կեղծիքի և ապատեղեկատվության միջոցով Նիկոլի այս սազանդարն անընդունելի է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ, ՇՊՀ դասախոս Գագիկ Համբարյանը: «Փաշինյանի PR-շչիկի էժանագին կեղծիքներն ու ստերը (լուսանկար) Բազմիցս եմ անդրադարձել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի PR-ով զբաղվողների պրիմիտիվությանը, անգրագիտությանը, տգիտությանը և գրագողությանը... Դրա վառ օրինակներից է նաև լուսանկարում պատկերված ռուսախոս անձը, ով, ըստ իր հրապարակած տեղեկությունների, բնակվում է Մոսկվայում, սակայն նրա facebook-յան էջը մի քանի րոպե ուսումնասիրելուց հետո պարզվեց, որ նա կցված է Տավուշի ու Գեղարքունիքի մարզերին և գովազդում է ոչ միայն Նիկոլին, այլ այդ երկու մարզերի մարզպետներին... Ես ինքս խիստ քննադատել եմ նախորդ իշխանություններին, սակայն այն, ինչ անում է կեղծիքի և ապատեղեկատվության միջոցով Նիկոլի այս սազանդարն անընդունելի է... Սույն անձը, բացահայտ կեղծիքի դիմելով, նախ ուրանում է մեծն բարերար Քըրք Քըրքորյանի կատարած աշխատանքները և այնպես է ներկայացնում, որ մինչև Նիկոլի իշխանության գալը Հայաստանում ոչինչ չի կառուցվել և ամեն ինչ քանդվել է... Բացի այդ, կեղծում է նաև փաստերը… Օրինակ՝ իր եթերներից մեկում այնպես է ներկայացնում, որ մինչև իր պաշտելի առաջնորդի իշխանության գալը Դիլիջանը և քաղաքի փողոցներն ավերակ են եղել, որը սուտ է... Կամ առանց ամոթի շրջելով Երևանի կենտրոնում և գովերգելով Փաշինյանի վարչակարգը "մոռանում" է նշել, որ իր նկարահանած փողոցները բարեկարգվել և կառուցապատվել են Քոչարյանի օրոք... Իսկ Հանրապետության հրապարակի գազոնների խղճուկ բուսածածկի ներկայացնելն ուղղակի զավեշտ է... Սակայն ամենազավեշտալին և ծիծաղելին, սրա գրառումներն են, որը նա անում է իր տեսաուղերձներին կից ու որից պարզվում է, որ "Հայաստանում կառուցվել և կառուցվում են ՀԱԶԱՐԱՎՈՐ ջերմոցներ, դպրոցներ, մշակութային տներ, ֆաբրիկաներ, գործարաններ, ճանապարհներ, մանկապարտեզներ, շուկաներ, օբյեկտներ" (տե՛ս լուսանկարը)... Այո՛, հենց այդպես... Ո՛չ ավել, ո՛չ պակաս... "Հազարաշին" վարչապետ ունենք, որը հազարավոր մանկապարտեզներ, դպրոցներ, գործարաններ և այլն է կառուցել ու կառուցում, որի մասին, որքան հասկանում եմ, տեղյակ են միայն այս նյութերի հեղինակը, ենթադրաբար նրա պատվիրատուները և դրսում ապրող հայերը, քանի որ որևէ բանիմաց հայաստանցի չի կարող այդ ապուշություններին հավատալ... Տավուշի ու Գեղարքունիքի մարզպետներին և Մոսկվայում գործող ռեստորաններից մեկին մշտապես իր շնորհակալությունը և գոհունակությունը հայտնող անձին խորհուրդ կտամ զբաղվել իր նախկին գործով, քանի որ Նիկոլին գովազդելու փոխարեն նա նրան տարրականորեն խայտառակում է՝ կեղծ և սուտ տեղեկություններ հրապարակելով ... Լավ կլինի` սույն նիկոլագովազդիչն ապացույցներ ներկայացնի, թե որտեղ են կառուցվել իր մատնանշած հազարավոր մանկապարտեզները, դպրոցները, ֆաբրիկաները, գործարանները, ջերմոցները և այլն... Ուղղակի ամո՛թ է այս տեսակ կեղծիքներով կերակրել ժողովրդին...»:
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44