ԱՄՆ Օկլահոմա նահանգի իշխանությունները երկրաշարժից հետո Փաունի շրջանում հայտարարել են արտակարգ դրություն և պահանջել են սառեցնել տեղի նավթագործների և գազագործների կողմից օգտագործվող 37 կեղտաջրերի հորեր: Այդ մասին հայտնում է Associated Press-ը:
Սեպտեմբերի 3-ին Փաունի քաղաքից 14 կմ հյուսիս-արևմուտք գրանցվել է 5.6 բալ հզորությամբ երկրաշարժ, որի օջախը գտնվել է 6.6 կմ խորության վրա:
Նահանգապետ Մերի Ֆելինը Փաունիի շրջանում հայտարարել է 30-օրյա արտակարգ դրություն և հանձնարարել է արտահերթ վերացնել տարերային աղետի հետևանքները: Նա նաև հրաման է տվել շտապ կարգով փակել բոլոր ջրհորները և կեղտաջրերի և այն ջրերի հորերը, որոնք ստացվում են նավթ և գազ արդյունահանելու ժամանակ: Ենթադրվում է, որ դրանք կարող են հրահրած լինել սեյսմիկ ակտիվություն:
Բոլոր ջրամբարները պետք է փակվեն 10 օրվա ընթացքում, որպեսզի չառաջացնեն նոր ստորգետնյա ցնցումներ:

