2020թ. հուլիսի 2-ին՝ ժամը 23:20-ին, «Գյումրի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ որովայնի ձախ կողմնային պատի ծակած-կտրած արյունահոսող թափանցող վերք, ներքին արյունահոսություն ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Գյումրի քաղաքի 54-ամյա բնակիչը: ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի հատկանիշներով: 54-ամյա տղամարդը տուժող է ճանաչվել: Նախաքննությամբ պարզվել է, որ 2020թ. հուլիսի 2-ին Գյումրի քաղաքի Մ.Մկրտչյան փողոցի շենքերից մեկի դիմաց գտնվող տաղավարում ծագած վիճաբանության ընթացքում 46-ամյա տղամարդն իր մոտ եղած դանակով մեկ անգամ հարվածել է 54-ամյա համաքաղաքացուն: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 2020թ. հուլիսի 3-ին բերման է ենթարկվել Գյումրի քաղաքի 46-ամյա բնակիչը, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը: Վերջինս ձերբակալվել է: Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, առգրավվել են հագուստներ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է:
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44