Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել է հայ-ռուսական հարաբերություններում առկա ճեղքերի, դրանց խորացման ու հետևանքների մասին։ Այդ մասին ասվում է Հայաստանի Կոմունիստական կուսակցության հայտարարությունում: « Բոլոր տեսակի իզմերից հրաժարված և իրենց հայամետ ու հայակենտրոն հռչակած քաղաքական գործիչները, այսօր գործում են ի վնաս Հայաստանի Հանրապետության։ Ռուսական հեռուստաալիքների հեռարձակման շուրջ ծագած աղմուկի ֆոնին, ինչի մասին ժամանակին բարձրաձայնել են կոմունիստները, հանրային եթեր է տրամադրվում տխրահռչակ, Ռուսաստանի հզորացման,կայունության հակառակորդ, հայատյաց քաղաքական գործիչ Նավալնուն, էլ ավելի խարխլելով հայ-ռուսական բարեկամության հիմքերը, դա ներկայացնելով, որպես դեմոկրատիայի և ինքնիշխանության նշան։ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան քաղաքական սուբյեկտ է, որովհետև Ռուսաստանի դաշնակիցն է, և որքան շուտ հասկանան այս պարզ ճշմարտությունը մեր իշխանությունները, այնքան ավելի շատ կշահի հայ ժողովուրդը։ Հայաստանի սահմանների անառիկության և մեզ թշնամական երկրների ոտնձգություններից պաշտպանելու գործում, իր անուրանալի դերը ունի ռուսական 102րդ ռազմաբազան, որի , Հայաստանում տեղակայման հարցում ևս նշանակալի ավանդ ունի Կոմունիստական կուսակցությունը։ Հետևաբար, մենք լինելով հայ-ռուսական բարեկամության հիմնադիրներից ու ջատագովներից, չենք կարող անտարբերությամբ նայել, թե ինչ է կատարվում հայ ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող դաշնակցի շուրջը, ուստի կոչ ենք անում իշխանություններին, իրենց քաղաքական ուժեր հռչակած և արևմտյան դրամաշնորհներով սնվող ու բացառապես նրանց շահը սպասարկող ավանտյուրիստներին`մի փորձեք սեպ խրել երկու եղբայրական ժողովուրդների բարեկամության մեջ, դա ձեզ չի հաջողվի, դուք ժամանակավոր եք, իսկ մեր ժողովուրդների բարեկամությունը գալիս է դարերի խորքից և պիտ գնա դեպ դարեր»,-ասվում է հայտարարությունում։
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44