Ամերիկյան Boeing կորպորացիան 50 տարի շահագործումից հետո որոշում է կայացրել դադարեցնել չորս շարժիչով երկտախտակամածավոր լայնաֆյուզելյաժային Boeing 747 ինքնաթիռների արտադրությունը: Այս մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրները: Գործակալության տվյալներով՝ վերջին Boeing 747-8-ը հավաքվելու է Սիեթլի գործարանում «մոտ երկու տարի հետո»։ Որոշումը հետեւում է ֆինանսական հաշվետվություններում աննշան փոփոխություններից, հայտարարել են զրուցակիցները: Ընկերության աշխատակիցները դեռ տեղեկացված չեն այս որոշման մասին: Չնայած պոպուլյարությանն ուղեւորների շրջանում՝ ինքնաթիռը բավարար պահանջարկ չունի երթուղիների մեծ մասում, քանի որ ավիաընկերություններն անցել են երկար հեռավորություններով թռիչքների համար երկշարժիչանի ինքնաթիռներին, գրում է գործակալությունը: Վերջին հավաքված Boeing 747-ի վաճառքը բարդացրել է նաեւ կորոնավիրուսի համավարակը, փոխանցում է ՌԲԿ-ն։ Ինքնաթիռը, որի դեբյուտը տեղի էր ունեցել կես դար առաջ, գրեթե սնանկացրել է կորպորացիան: Ամբողջ ընթացքում Boeing-ն այս մոդելի 1.571 ինքնաթիռ է մատակարարել, որը վաճառքների ծավալով զիջել է միայն Boeing 777-ին, սակայն, ըստ Jeffries-ի վերլուծաբան Շեյլա Կահյաօղլուի, 2016 թվականից ի վեր 747-ից յուրաքանչյուրի վրա ընկերությունը մոտ 40 միլիոն դոլար է կորցրել, այս ինքնաթիռների արտադրությունը կրճատվել է տարեկան մինչեւ վեց օրինակ: Գործակալության տվյալներով՝ այժմ ընկերությունը Boeing 747-ի 15 պատվեր ունի: Դրանցից 12-ը նախատեսված է ամերիկյան United Parcel Service-ի համար, որը մասնագիտացած է էքսպրես-առաքման եւ լոգիստիկայի ոլորտում: Boeing 747-ի առաջին չվերթն իրականացվել էր 1969-ի փետրվարի 9-ին, իսկ շահագործման հանձնվել էր 1970-ին: Իր ստեղծման պահին Boeing 747-ն ամենամեծ, ծանր եւ տարողունակ մարդատար ինքնաթիռն էր եւ այդպիսինն էլ մնաց մինչեւ Airbus A380-ի հայտնվելը: 747-ի վերին տախտակամածն իր երկարությամբ զիջում է ստորինին, ինչի պատճառով ֆյուզելյաժի վրա յուրատեսակ «ուռուցիկություն» է ձեւավորվել։
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44