«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը պատասխանել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հարցապնդմանը, որն ուղարկվել էր նախարարին հունիսի 3-ին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պատասխանը բաղկացած է 130 էջից եւ մի քանի հավելվածներից, որում մանրամասը պատասխաններ են տրվել խմբակցության հարցապնդումներին:
Տեղեկացնենք, որ համաձայն «ԱԺ կանոնակարգի» 121-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի՝ հարցապնդումն ստանալուց ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում, վարչապետի հանձնարարությամբ, կառավարության համապատասխան անդամը հարցապնդման գրավոր պատասխանն ուղարկում է ԱԺ նախագահին: Եվ, ահա, նշենք, որ հարցադրմամբ մասնավորապես բարձրացվել են կրթության, գիտության եւ մշակույթի ոլորտի այնպիսի հարցեր, որոնք, ըստ խմբակցության, Արայիկ Հարությունյանի կողմից նախարարի պաշտոնն ստանձնելուց ի վեր լուծում չեն ստացել կամ ավելի են խորացել:
Մասնավորապես, ընդդիմադիր խմբակցությունը բարձրաձայնել էր սահմանամերձ եւ սահմանապահ համայնքներում ուսուցիչների թվի պակասության, կրթության որակի բարձրացման, ուսուցիչների վերապատրաստման եւ այլ հարցեր: Նկատենք, որ ընդդիմադիր խմբակցությունը նախարարից հետաքրքրվել էր նաեւ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ֆինանսավորման, «Այբ»-ի աուդիտի արդյունքները հանրությանը չբացահայտելու, մայր բուհում ռեկտորի բացակայությանն ու պաշտոնավարման ժամկետը լրացած հոգաբարձուների խորհրդի մասին:
Եվ այսպես, ի՞նչ պատասխաններ է տվել այս հարցերի վերաբերյալ նախարար Հարությունյանը: Որպես «Այբ» դպրոցի հարցին առնչվող պատասխան՝ նախարարությունը նշել է. «Կատարված աշխատանքների արդյունքները քննարկվել են ԿԳՄՍ նախարարությունում, եւ որոշում է կայացվել առերևույթ խախտումների վերաբերյալ նյութերն ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն, ինչն էլ կատարվել է նախարարության ս.թ. մայիսի 4-ի գրությամբ: «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորությունների շրջանակներում իրականացվող ուսումնասիրությունների արդյունքները ստանալուց հետո նախարարությունը կներկայացնի հնարավորինս մանրամասն տեղեկատվություն»:
Անդրադառնալով ԵՊՀ-ին՝ նախարարությունը նշել է. «ԵՊՀ կողմից ընտրված անդամների ցուցակն ուղարկվել է նախարարություն, այժմ, սահմանված կարգով, ընթանում է լիազոր մարմնի կառավարության կողմից անդամների նշանակումը, որից հետո խորհրդի կազմը կներկայացվի վարչապետի հաստատմանը»:
Պատասխանի մեջ անդրադարձ է կատարված նաեւ տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանին. «Դիանա Գալոյանի ատենախոսության ուսումնասիրությանը վերաբերող եզրակացությամբ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ 2019 թվականի դեկտեմբերի 12-ի N 50-Լ հրամանով ձևավորված հանձնաժողովը հաստատել է որոշ փոխառություններ՝ առանց սկզբնաղբյուրի նշման, փաստելով, որ ատենախոսության գիտական նորույթը հեղինակինն է, ու ամփոփել. «Ընդհանուր առմամբ, ատենախոսությունն իր բովանդակությամբ, գիտական նորույթներով և ստացված արդյունքներով բավարարում է գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի պահանջներին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
21:57
20:35
18:54
18:09
17:45
17:21
17:05
16:48
16:32
16:13
15:55
15:46
15:46
15:25
15:03
14:45
14:28
14:10
13:58
13:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47