ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Անկախության օրվա նախօրեին Ռաշմոր լեռան ազգային հուշահամալիրի մոտ ելույթի ժամանակ հայտնել է, որ ԱՄՆ-ը «աշխարհի վրա երբևէ գոյություն ունեցած ամենաարդար և բացառիկ երկիրն է»։ Նախագահի ամբողջական ելույթը հրապարակվել է նրա թվիթերյան պաշտոնական կայքում։
Հայտնի է, որ չնայած կորոնավիրուսի համավարակի տարածմանը՝ միջոցառմանը մի քանի հազար մարդ է մասնակցել։
Նախագահը ելույթի ընթացքում քննադատական արտահայտություններ է հնչեցրել վերջերս երկրում տեղի ունեցած բողոքի ցույցերի ընթացքում հուշարձաններն ավերողների հասցեին։
Թրամփի կարծիքով՝ նման «անխիղճ արշավի նպատակը պատմությունը ջնջելն է, հերոսներին վարկաբեկելը, արժեքները ոտնահարելը և երեխաներին կարծրատիպեր պարտադրելը»։ Նախագահը հայտարարել է, որ «ձախաթևյան մշակութային հեղափոխությանը» չի հաջողվի զրկել իրենց կենսակերպից կամ ազատությունից։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Թրամփը նաև հայտնել է, որ ազգային հերոսների քանդակներով այգի ստեղծելու մասին հրամանագիր է ստորագրելու։
«Ես հայտարարում եմ մեր անցյալի հերոսների պատվին նոր հուշարձանների համալիրի ստեղծման մասին։ Ես հրամանագիր կստորագրեմ ամերիկյան հերոսների ազգային այգի ստեղծելու մասին, որտեղ կլինեն մեծագույն ամերիկացիների արձանները»,-հայտարարել է Թրամփը՝ ելույթ ունենալով Հարավային Դակոտա նահանգի Ռաշմոր լեռան ազգային հուշահամալիրի մոտ:
Թրամփի հրամանագրից հետևում է, որ «ամերիկյան հերոսների ազգային այգու» նախագծի իրականացման համար հատուկ աշխատանքային խումբ կստեղծվի Ներքին գործերի նախարարության միջոցների հաշվին, 60 օրվա ընթացքում խումբը նախագահին պետք է զեկուցի այգու ստեղծման վերաբերյալ իր առաջարկները։
Հրամանագրում նշվում են 31 քաղաքական գործիչների անուններ, այդ թվում՝ Ջոն Ադամսի, Սյուզան Էնթոնիի, Բենջամին Ֆրանկլինի, Ջեյմս Մեդիսոնի, Ռոնալդ Ռեյգանի, Ջորջ Վաշինգտոնի և այլոց հուշարձանները։
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26