Վարչապետի աշխատակազմը հունիսի 30-ին միանգամից 6 ընկերության հետ իրականացրել է 14 միլիոն դրամից ավելի գնում՝ մեկ անձից՝ գովազդային արշավի հետ կապված ծառայությունների մատուցման նպատակով։ Այս մասին հայտնում է 168.am-ը: Եվ այսպես՝ 5 միլիոն 228 հազար դրամ արժեքով պայմանագիր է ստորագրվել գովազդային ծառայություններ մատուցող Աութդոր Էֆեկտ ՍՊԸ-ի հետ։ Նույն նպատակով մեկ այլ պայմանագիր էլ կնքվել է ԻՄԻՋ Մ.Գ.- ՍՊԸ-ի հետ՝ 3 միլիոն 450 հազար դրամի արժեքով։ ԷԳԱ ՍՊԸ-ի հետ գովազդային ծառայությունների մատուցման նպատակով կնքվել է 1 միլիոն 800 հազար դրամ արժեքով պայմանագիր։ Նուշիկյան Ասոցիացիա ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրի արժեքը կազմում է 994 հազար 680 դրամ։ Եվրո Ստուդիո-ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրի արժեքը 570 հազար դրամ է։ Այս բոլոր չորս ընկերությունները պետք է մատուցեն գովազդային ծառայություններ, իսկ ահա պատվերով տպագրվող նյութեր ձեռք բերելու համար վարչապետի աշխատակազմը 3 միլիոն 121 հազար դրամ արժեքով պայմանագիր է կնքել ԲԻԹԻԷԼ ՍԵՐՎԻՍԻՍ ՍՊԸ-ի հետ։ Բոլոր գնումները կատարվել են՝ համաձայն ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 296-Ա որոշման։ Իսկ ըստ այդ որոշման՝ մեկ անձից գնման ձևով իրականացվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման դեպքերում չեն կիրառվում գնման առարկայի ամբողջ ծավալով ձեռքբերման ժամկետային սահմանափակումները՝ 30 օրացուցային օր։ Գործարքները կարող են կատարվել առանց գրավոր պայմանագրերի կնքման՝ վճարումները կատարելով նաև հաշիվ-ապրանքագրի կամ հսկիչ-դրամարկղային կտրոնի հիման վրա, ինչպես նաև բացառիկ դեպքերում՝ առանց վերջինների առկայության:
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44