Աֆրոամերիկացի իրավախախտ Ջորջ Ֆլոյդի աղմկահարույց սպանության համար կասկածվող չորս նախկին ոստիկաններից մեկին գրավի դիմաց ազատ են արձակել, հաղորդում է CBS հեռուստաալիքը։
Նշվում է, որ Տու Տաոն մեղադրվում է հանցակցության և սպանության հրահրման համար: Գրավի գումարը կազմում է 750 հազար դոլար։
Ավելի վաղ գրավի դիմաց ազատ էին արձակվել նաև Ֆլոյդի սպանության գործով մյուս երկու մեղադրյալները։ Ընդ որում, Դերեկ Չաուվինը, որն անմիջականորեն խեղդամահ է արել զոհին, մնում է կալանքի տակ:
Նշենք, որ սկզբում Չաուվինի դեմ անզգուշությամբ կատարված սպանության մեղադրանք էր ներկայացվել, որն ավելի ուշ վերաորակավորել էր։ Ձերբակալությանը մասնակցած մյուս երեք ոստիկաններին դատախազությունը մեղադրանք է ներկայացրել սպանությանն օժանդակելու համար։
Հիշեցնենք, որ Ջորջ Ֆլոյդ անունով աֆրոամերիկացի իրավախախտի սպանությունը տեղի է ունեցել Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում՝ մայիսի 25-ին: Դրանից հետո ամբողջ երկրով մեկ օրեր շարունակ չէին դադարում բողոքի ցույցերը: Մարդիկ պահանջում էին խստագույնս դատապարտել ոստիկան Դերեկ Չաուվինին, որը, ծնկով սեղմած պահելով Ֆլոյդի պարանոցը, խեղդամահ է արել նրան, ինչպես նաև մյուս երեք ոստիկաններին, որոնք կանգնած են եղել դեպքի վայրում և ոչինչ չեն ձեռնարկել տղամարդուն փրկելու համար:
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26