Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Նաիրա Հովսեփյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և նրա ծնողների՝ Գագիկ Վանեցյանի ու Մարգարիտ Ազարյանի հայցադիմումն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի՝ «1in.am» լրատվականի, Aysor.am-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ն պատկանում է Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին։ 1in.am-ը «Վանեցյանը ԶՊՄԿ-ի բեռների խոշոր փոխադրող ընկերությունը հիմնել է Մհեր Սեդրակյանի որդու հետ համատեղ» վերնագրով լուր էր հրապարակել այն մասին, թե «ԶՊՄԿ-ի հետ աշխատող բեռնափոխադրման ընկերությունը միայն Վանեցյանի հորը չի պատկանել և տարիներ առաջ Վանեցյանը և Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի որդին են համատեղ ձեռնարկել լոգիստիկ բիզնես, որի միջոցով Քաջարանից տեղափոխում են Քաջարանի պղնձամոլիբդենային ընկերությունից հումք համապատասխան նշանակման վայրեր»: Արթուր Վանեցյանը և նրա ծնողները հայտարարել են, որ լուրն իրականությանը չի համապատասխանում։ Նրանք հայցով պահանջում են հրապարակայնորեն հերքել զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները, պարտավորեցնել պատասխանողին հրապարակել հերքման տեքստը և փոխհատուցել պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը։
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01